Food for Thought 06.04.20 – 12.04.20

Ինքնամեկուսացում օր էլ չեմ հիշում որերոդ, բայց որ օրերն արդեն կրկնվում են հայտնի Հոլիվուդյան ֆիլմի սցենարով ՝ դա հաստատ գիտեմ։ Քեզ էլ է թվու՞մ, թե բոլոր գրքերն արդեն կարդացել ես, բոլոր ֆիլմերն ու սերիալները ՝ դիտել, բոլոր փազլները ՝ հավաքել ու խաղերը ՝ խաղացել ու էլ չգիտես ինչ անել։ Այդ իսկ պատճառով փնտրել, գտել ու մի տեղում եմ հավաքել սկսվող շաբաթվա ամենահետաքրքիր վեբինարները, դասընթացներն ու իվենթները, որոնք միապաղաղ առօրյադ կլցնեն նոր գույներով։

Եթե մինչ օրս ինչ-որ բան էիր ուզում սովորել ու անվերջ հետաձգում էիր, հիմա նպատակներն իրագործելու հենց այդ պահն եկել է։ Ժամանակն է դադարեցնել  բազմոց-սառնարան ուղիղ կապը և սկսել հագեցնել մտավոր քաղցը։

Սկսենք նախուտեստից։

Բիզնեսն այս շաբաթ էլ առանց աջակցության չի մնա։ Անվճար վեբինարների մեծ ընտրություն ամենատարբեր ոլորտների մասնագետների համար։ Ձանձրանալու տարբերակ չկա։

Ինչպես պլանավորել անորոշության պայմաններում
Ինչպես պլանավորել անորոշության պայմաններում
Վեբինարի ընթացքում կներկայացվի, թե ինչպես նման անորոշության պայմաններում ընկերությունը կարող է կանխատեսել իր զարգացման հնարավոր սցենարները, դրանց հիման վրա իրականացնել ֆինանսական պլանավորում և ընտրել իրացվելիության ապահովման ամենից արդյունավետ տարբերակները։
Ծախսերի կրճատում, ինչպես դա կարելի է անել
Ծախսերի կրճատում, ինչպես դա կարելի է անել
Ծախսերի կրճատումը յուրաքանչյուր իրավիճակում բիզնեսի օպտիմիզացման կարևորագույն քայլերից է, և կարևոր է ֆինանսական ճնշումներին արագ արձագանքելու համար։
Ինչպես գրել մոտիվացիոն նամակ
Ինչպես գրել մոտիվացիոն նամակ
Վեբինարի ընթացքում կխոսենք ճիշտ և գրագետ մոտիվացիոն նամակ գրելու, այն տարբեր ծրագրերի, կրթաթոշակների և համալսարանների դիմելիս անցաթուղթ դարձնելու մասին։
Կայքերի օպտիմալացման տեխնիկական աուդիտ
Կայքերի օպտիմալացման տեխնիկական աուդիտ
Վեբ կայքերի տեխնիկական խնդիրների բացահայտում DM Consulting ընկերության հիմնադիր Գայանե Դալլաքյանի օգնությամբ։
Սնանկության վտանգը
Սնանկության վտանգը
Տնտեսական ճգնաժամները պահանջում են ագրեսիվ գործողություններ, որոնք անհրաժեշտ են ընկերությունը կոլապսից փրկելու համար։ Դրանցից մեկը կարող է լինել այնպիսի միջամտության իրականացումը, որը կարող է կանխել ընկերության նկատմամբ պահանջների ներկայացումը և ընկերության «շունչ հավաքելու» համար ժամանակ գտնելը։
Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները
Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները
7 սովորույթները օգնում են գիտակցել սեփական առաջնահերթ նպատակները և կառուցել հաջողության հասնելու ճիշտ ճանապահը, գտնել ամենաարդյունավետ մեթոդները, զրուցակցին առանց ճնշելու սեփական տեսակետում համոզելու կարողություն ձեռք բերել։
Օնլայն մարքեթինգային գործիքների կիրառումը բիզնեսում
Օնլայն մարքեթինգային գործիքների կիրառումը բիզնեսում
Վեբինարի ժամանակ կխոսվի ճգնաժամային իրավիճակում մարքեթինգային գործիքների և դրանց արդյունավետության, ՍՄՄ-ի, PPC գովազդների, վեբ կայքերի  մասին։
Ճգնաժամային կառավարման հիմունքներ
Ճգնաժամային կառավարման հիմունքներ
Ճգնաժամային կառավարման հիմունքների ներկայացման վեբինարը կվարի և Ձեր հարցերին կպատասխանի Տիգրան Գրիգորյանը Avenue Consulting Group-ից:

Տաք ուտեստ ուղեղի համար в студию։ Արդեն այս շաբաթ կարող ես գրանցվել այս շատ արդիական վեբինարին։Խոսվելու է ավանդական բիզնեսում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորության և նոր զարգացող բիզնես մոդելի ՝ սոցիալական ձեռներեցության մասին։

Սոցիալական ձեռնարկատիրություն. սոցիալական պատասխանատվությունը բիզնեսում
Սոցիալական ձեռնարկատիրություն. սոցիալական պատասխանատվությունը բիզնեսում
Մեր բանախոսները կներկայացնեն, թե ի՞նչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, ինչո՞ւ է այն կարևոր բիզնեսում, ինչ տարբերություններ և նմանություններ ունեն սոցիալական ձեռներեցությունը և դասական ձեռմարկատիրությունը, թե ինչպե՞ս կարող է սոցիալական ձեռներեցությունը (ՍՁ) նպաստել սոցիալական և տնտեսական ոլորտի զարգացմանը։

Տնտեսության ամենաարագ զարգացող այս ճյուղը գուցե ամենաշատն է պարապուրդի մատնված այս շրջանում, բայց այն բավական հեռանկարային է, և արժի ներկայիս ազատ ժամանակն օգտագործել տուրիզմի ոլորտում նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ եղածը թարմացնելու համար։

Հյուրանոցային գործի կառավարման մասնագետի պատրաստման դասընթաց
Հյուրանոցային գործի կառավարման մասնագետի պատրաստման դասընթաց
Դասընթացը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում ձեռք բերել նոր մասնագիտություն և, ստանալով համապատասխան որակավորում՝ նաև հաճելի ու շահութաբեր աշխատանք՝ այսօր արագ զարգացող բնագավառում:
Online ներգնա և ներքին տուրիզմի մասնագետի պատրաստման դասընթաց
Online ներգնա և ներքին տուրիզմի մասնագետի պատրաստման դասընթաց
Ուզու՞մ ես դառնալ ներքին եւ ներգնա տուրիզմի մասնագետ եւ դառնալ պահանջված աշխատող, Բյութին սովորեցնում եւ օգնում է անել դա։ Այն մասնակիցները ովքեր իրենց լավագույն որակները և բարձր առաջադիմությունը կցուցադրեն ուսման ընթացքում կհրավիրվեն Բյութի օֆ Արմենիա Տուր ՝ աշխատելու։

Այս շաբաթ նույնպես մարքեթինգամոլները առանց դասընթաց չեն մնա։ Թվային մարքեթինգի ոլորտը շարունակում է մեծ տեմպերով զարգանալ, և այս մասնագետները ամենապահանջվածն են շուկայում։ Այսուհետ թվային մարքեթինգի մասին հետաքրքիր նյութեր ու դասընթացներ կարող ես գտնել նաև մեր Marketing Learners Club-ում։

Google Ads 3 օրում | Օնլայն դասընթաց
Google Ads 3 օրում | Օնլայն դասընթաց
Դացընթացի ժամանակ կուսումնասիրվեն գովազդային արշավների տեսակներ, Keyword-երի ճիշտ ընտրության ստրատեգիաներ, ստրատեգիաների կազմում և ուղղորդում, Google analytics, Remarketing և այլն։
Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում
Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն գործնական առաջադրանքներ ու նախագծեր և ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կտիրապետեն միջոցառումների կառավարման հիմնական գործիքներին, սկզբունքներին և հմտություններին:
Facebook and Instagram Ads
Facebook and Instagram Ads
On average, 100 new social media marketing job vacancies are announced in Armenia every month. Why don’t you secure your spot among them and start a new career by learning interesting skills from the comfort of your home?

Այս շաբաթ Business Learners Club-ում շարունակում ենք Պրոդուկտների կառավարման ինքնուսուցման մեր օնլայն ուղեցույցը: Այս անգամ փորձելու ենք հասկանալ, թե ով է Պրոդուկտի կառավարիչը, և ինչ գիտելիքներ ու հմտություններ նա պետք է ունենա։

Դիտում ենք հոլովակը և միանում ֆորումում քննարկմանը:

Այս շաբաթ այսքանն էինք առանձնացրել, բայց սա դեռ ամենը չէ: Ամբողջ շաբաթ up-to-date դասընթացներ, իվենթներ ու քննարկումներ են սպասվում մեր բոլոր հարթակներում:

Comments(0)

Leave a Comment