Պայմանագրում կիրառվող եզրույթներն ու սահմանումները
Ընկերություն – «Տուտոր Պլատֆորմ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն գրանցված Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3, գլխավոր մասնաշենք, 4-րդ սեկցիա, 3-րդ հարկ իրավաբանական հասցեում, ՀՎՀՀ՝ 00196563, տնօրեն՝ Արամ Կարապետյան:
Ուսումնական կենտրոն – Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք կազմակերպում են Դասընթացներ, մատուցում կրթական ոլորտի և այլ ծառայություններ:
Հաճախորդ – Կայքում գրանցված և Ուսումնական կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվող երրորդ անձինք:
Կայք – www.course.am ինտերնետային հասցեում գործող հարթակ, որի հեղինակային իրավունքը պատկանում է Ընկերությանը:
Դասընթացներ – Ուսումնական կենտրոնի կողմից Հաճախորդին մատուցվող ծառայություններ, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր տեսակի, տևողության ու արժեքի դասընթացների կազմակերպում ու անցկացում՝ Ուսումնական կենտրոնի կողմից որոշված կարգով:
Գնման հայտ – Հաճախորդների կողմից Կայքի միջոցով Դասընթացներին մասնակցելու նպատակով տրված հավաստում, որը ներառում է Դասընթացների համար առցանց վճարումը, ինչպես նաև Դասընթացների կանոնների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելը:
1. Հաճախորդի կողմից Գնման հայտից հրաժարվելու և դրամական միջոցների ետ վերադարձի պայմանները
1.1. Հաճախորդի կողմից Գնման հայտից հրաժարվելու դեպքում դրամական միջոցների ետ վերադարձն իրականանում է Ուսումնական կենտրոնի և Ընկերության կողմից սահմանված` Դասընթացների կանոնների և սահմանափակումների համապատասխան: Սույն կանոնների և սահմանափակումների մասին տեղեկատվությունը Հաճախորդին տրամադրվում է Կայքում զետեղված Դասընթացների նկարագրերում, և դրանց հասկանալի և ընդունելի լինելը Հաճախորդը վերահաստատում է Գնման հայտը ձևակերպելիս՝ Դասընթացի համար առցանց վճարում իրականացնելիս:
1.2. Գնման հայտից հրաժարվելու և դրամական միջոցների ետ վերադարձ պահանջելու ընթացակարգը հետևյալն է.
Հաճախորդը Գնման հայտից հրաժարվելու և դրամական միջոցների ետ վերադարձ պահանջելու իր ցանկության մասին տեղյակ է պահում Ընկերությանը՝ էլեկտրոնային նամակով ուղարկելով վերջինիս support@course.am հասցեին:
Ընկերությունը ստուգում է Ուսումնական կենտրոնի կողմից սահմանված` Դասընթացների կանոններն ու սահմանափակումները:
Եթե վերոհիշյալ կանոններն ու սահմանափակումները թույլ են տալիս դրամական միջոցների ետ վերադարձ, ապա Ընկերությունը՝ իր և Ուսումնական կենտրոնի միջև կնքված պայմանագրով նախատեսված կարգով Ուսումնական կենտրոնից ետ է պահանջում դրամական միջոցները և դրանք փոխանցում Հաճախորդի կողմից վճարումն իրականացնելիս օգտագործված կրեդիտ քարտին:
Եթե վերոհիշյալ կանոններն ու սահմանափակումները թույլ չեն տալիս դրամական միջոցների ետ վերադարձ, ապա Ընկերությունը սրա մասին էլեկտրոնային նամակով տեղյակ է պահում Հաճախորդին:
1.3. Սույն պայմաններով չնախատեսված մնացած բոլոր հարցերում Կողմերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
Leave a Comment