Ինչպե՞ս կազմել հաջողակ CV| Dos and Don’ts

Լավ հմտություններ ունենալը ու հրաշալի մասնագետ լինելը, իհարկե, մեծացնում է բաղձալի աշխատանքը ստանալու հավանականությունը։ Բայց չէ՞ որ պետք է կարողանալ սեփական առավելությունները ներկայացնել լավագույնս։ Այս հարցում մեծ դեր ունի CV-ն։ Այն կարծես ճակատագրական լինի. գրում ես իդեալական ռեզյումե, թողնում լավ առաջին տպավորություն և ստանում այն, ինչ ուզում ես։ Ռեզյումեդ վա՞տն է. քեզ չեն էլ նկատի։ Իսկ ինչպե՞ս գրել հաջողակ CV։ 

Առաջին բանը, որի վրա արժե ուշադրություն դարձնել, ռեզյումեի ֆորմատն է։ Նախընտրելի է, որ CV-ն լինի օնլայն europass ֆորմատով։

Եթե օնլայն CV չեք պատրաստում, ապա կազմեք այն Microsoft Word կամ մեկ այլ ծրագրով, որը խմբագրվող է։ 

CV գրելու նպատակը ցույց տալն է, որ ձեր հմտությունները համապատասխան ու բավարար են տվյալ հաստիքի համար։ Դրա համար 1-2 էջը ավելի քան բավական է։ Մի քանի էջանոց ռեզյումեները դժվար ընթեռնելի են։ Փոխարենը՝ կարելի է փոքր ծավալի ռեզյումեում բանալի բառերի օգնությամբ կարդացողի ուշադրությունը գրավել ամենակարևոր հատվածների վրա։ 

Եթե դուք, օրինակ, junior ծրագրավորող եք, ամենայն հավանականությամբ աշխատանքային մեծ փորձ նշել չեք կարողանա։ Ցուցադրելու համար ձեր ողջ կարողությունները կարելի է օգտագործել այն նախագծերը, որոնց վրա աշխատել եք։ Github-ի կամ սեփական կայքերի հղումները տեղադրելը շատ բան կպատմի Ձեր մասին։ Եթե այնուամենայնիվ, ունեք որոշակի աշխատանքային փորձ, անպայման նշեք դրանց մասին՝ ընդգծելով, թե ինչ եք արել, ինչ գործառույթներ եք ունեցել։ Ընդ որում, սա շատ ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ գործատուները ոչ թե կարմիր դիպլոմի կամ տարբեր դասընթացների մասնակցած աշխատողի կարիք ունեն, այլ մեկի, ով գիտի, թե ինչպես աշխատել։ Հարկ է նշել, որ լավ կլինի այս հատվածը տեղադրել ռեզյումեի կենտրոնական մասում, ամենատեսանելի տեղում։

Նշեք ձեր հետաքրքրությունների, հոբբիների մասին, փորձեք ներկայանալ լավագույնս։ Բոլոր ընկերություններում ուշադրություն են դարձնում աշխատողների մարդկային որակների վրա, և այլ հավասար պայմաններում նախապատվությունը միանշանակ կտան ավելի համակրելի թեկնածուին։ Սա նաև հնարավորություն կտա հարցազրույցի ժամանակ մի փոքր շեղվել բուն թեմայից և անմիջական շփում ունենալ։

Փորձեք ամեն թափուր հաստիքի համար ուղարկել հատուկ ռեզյումե։ Մանրամասն ուսումնասիրեք ընկերությունը, հաստիքը, պահանջներն ու պարտականությունները, որից հետո ստացված ինֆորմացիայի հիման վրա կազմեք ռեզյումե։ Իդեալական տարբերակում յուրաքանչյուր ընկերության ու հաստիքի համար պետք է ուղարկել առանձին ու տարբեր ռեզյումե։ 

  • Օգտագործել տարբեր ֆոնտեր ու ֆորմատներ
  • Օգտագործել գեղարվեստական ֆոնտեր
  • Կատարել ուղղագրական, քերականական, կետադրական սխալներ
  • Տեղեկատվությունը գրել անցյալից ներկա (պետք է գրել ներկայից անցյալ ժամանակագրությամբ, այսինքն՝ ամենավերջին աշխատանքից կամ այլ գործունեությունից դեպի ամենաառաջինը)
  • Ներառել Ձեր նկարը
  • Ներառել ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկատվություն
  • Գրել երրորդ դեմքով
  • Կրկնել նույն բառերը

Կարծում եմ այս ամենը կօգնի ավելի հաջողակ CV կազմելու հարցազրույցի փուլին մասնակցելու համար։ Իսկ եթե այս ու նմանատիպ թեմաները քեզ հետաքրքրում են միացիր մեր ֆեյսբուքի խմբին` Programming Learners Club

Comments(0)

Leave a Comment