Նախ և առաջ եկեք հասկանանք` որն է առաջին քայլը, որ անում ենք ինչ-որ բան սովորելու համար։ Հիմնականում վերցնում ենք մեր գիրքը ու սկսում ենք կարդալ, շատ լավ գիտակցելով, որ ուղղակի կարդալը հիմնավոր գիտելիք ձեռք բերելու լավ եղանակ չէ։ Առարկաների 70%-ը փորձում ենք հասցնել սովորել ուղղակի մեկ անգամ կարդալով ու հետո՞
Արդյո՞ք մեկ տարի հետո հիշում ենք մեկ անգամ կարդացածի գոնե 10%-ը։ Իսկ դուք հաշվե՞լ եք՝ մոտավորապես քանի էջ եք կարդում մեկ տարվա ընթացքում համալսարանում սովորելիս – 1000, 2000,….։ Ստացվում է, որ վատնում ենք բազմաթիվ ժամեր 10% գիտելիք ստանալու համար։ Տալիս ենք ժամանակ, ստանում՝ ոչ համարժեք գիտելիք, ունենում՝ բացասական արդյունք։
Եկեք հասկանանք, թե ինչպես կրկնապատկել մեր ՕԳԳ-ն.
Երևակայություն
Որպեսզի վարժեցնենք մեր երկարաժամկետ հիշողությունը, պետք է կարողանանք հորինել որևէ զվարճալի և հետաքրքիր պատմություն կապված սովորելու նյութի հետ։ Օրինակ՝ կարդում ենք դեղի անուն- «թիոտրոպիում», «թիո» իսպաներենից թարգմանաբար նշանակում է «հորեղբայր», «տրոպիումն» էլ կարող ենք կապել «տրոպիկականի» հետ։ Պատկերացնենք տրոպիկական նախշերով վերնաշապիկ կրող տղամարդու, մնացած դեղի ազդեցությունները և կողմնակի էֆֆեկտները կարող ենք այդ տղամարդու միջոցով պատկերացնել, և մյուս անգամ թիոտրոպիում կարդալիս միանգամից այդ բոլոր դրվագները կգան աչքի առաջ։Ի ուրախություն բժշկական ուսանողների՝ գոյություն ունի նման կայք – https://www.picmonic.com ,որտեղ համարյա բոլոր բժշկական թեմաները ներկայացված են հետաքրքիր պատմությունների և կերպարների միջոցով։ Picmonic կայքի միջոցով գիտելիքի պահպանումը բարձրանում է 331%-ով։
Հարց - պատասխան
Պետք է անըդնհատ քննենք ինքներս մեզ։ «Հարց – պատասխան» մեթոդով ինֆորմացիան ավելի լավ է պահպանվում, քան ուղղակի պարբերաբար կարդալու մեթոդով։ Մեթոդը կիրառելու լավագույն միջոցներից է ֆլեշքարտերի օգտագործումը. կարճ ժամանակում կարող եք ահռելի քանակով ինֆորմացիա «սեփականաշնորհել»։
Մեդիտացիա
Մեդիտացիայի միջոցով կարողանում ենք մեծացնել մեր կարճաժամկետ հիշողության ծավալը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանոնավոր մեդիտացիաները մեծացնում են մեծ կիսագնդերի կեղեւի արյունամատակարարումը, վերջինս էլ պատասխանատու է այնպիսի ֆունկցիաների համար, ինչպիսին են կենտրոնացումը, կարճաժամկետ հիշողությունը եւ ինֆորմացիայի յուրացումը, հետեւաբար լավանում են նաեւ նշված ֆունկցիաները։
Արդեն 8-րդ շաբաթում ինքներդ կզգաք փոփոխությունները։
Սննդակարգ
Ինչպես ասում են, մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Շաբաթական գոնե երկու անգամ հատապտուղներ ուտելը զգալիորեն բարելավում է մեր երկարաժամկետ հիշողությունը։Ձեր սննդակարգում ներառեք օմեգա ճարպաթթուներ պարունակող ձկնամթերք, բրոկոլի, դդմի սերմեր, ընդեղեն։
Առողջ քուն
Չմոռանանք ամենակարևորի՝ կանոնավոր քնի մասին։ Ձեր գործերի ցանկում միշտ առաջնային պետք է լինի առողջ քունը։ Երբեք ինչ-որ մի բան ավել անելու, հասցնելու համար չզոհաբերեք այն, չէ՞ որ հենց քնած ժամանակ է մեր՝ օրվա ընթացքում ստացված ինֆորմացիան անցնում երկարաժամկետ հիշողություն։ Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր համակարգիչն անջատեք որևէ պրոցես կատարելիս։ Մոտավորապես նույնը լինում է կիսատ քնելու հետևանքով։
Առողջ քնի առաջնային բաղադրիչը կանոնավորությունն է՝ քնել եւ արթնանալ նույն ժամերին, նույնիսկ հանգստյան օրերին։ Քնելուց առաջ 10-15 րոպե օդափոխեք սենյակը, քնեք մութ սենյակում եւ խուսափեք սպիտակ լույս ունեցող սարքավորումների օգտագործումից քնելուց 1-1.5 ժամ առաջ, քանի որ սպիտակ լույսն ակտիվացնում է գլխուղեղը։
Ամենավերջում ուզում եմ հիշեցնել, որ շատ կարևոր է ցանկալի ինֆորմացիան հիշելու նպատակը։ Փորձեք մաքսիմալ հստակ եւ ռեալ նպատակներ սահմանել, որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի եւ բարդության աշխատանք ունեք անելու։ Նպատակասլացությանն ու էնտուզիազմին դարձրեք ձեր լավագույն ընկերները։
Այլ հետաքրքրիր նյութեր կարդալու համար միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ Medical learners club-ին։
Leave a Comment