Ինչպիսի՞ն է արվեստասերների շաբաթը՝ 03.02.20-10.02.20

Բարևնե՜ր… նորից եկել ենք պատմելու, թե արվեստի ու արհեստի ոլորտներում ինչ նորություններ, նոր դասընթացներ ու միջոցառումներ կան հաջորդ շաբաթ։ Դե, մի քիչ ակտիվանանք։

Գրաֆիկ Դիզայն
Գրաֆիկ Դիզայն
Epigraph-ը և Backbone Branding-ը կազմակերպում են գրաֆիկ դիզայնի համատեղ եռամսյա դասընթաց, որին դու հնարավորություն ունես մասնակցելու։ Շտապեք՝ գրանցումը գործում է մինչև փետրվարի 4-ը ներառյալ։
Երգիր թե ուզում ես
Երգիր թե ուզում ես
Սիրո՞ւմ ես երգ լսել, իսկ երգե՞լ։ Այս դասընթացը հատուկ բոլոր այն մարդկանց համար է, ովքեր միշտ ցանկացել են երգել սովորել, բայց մտածել են, որ դա շատ բարդ է։ Բաց մի թող հնարավորությունը, գնա սովորիր երգել։
Լյունևիլյան հելունագործություն
Լյունևիլյան հելունագործություն
Լյունևիլյան հելունագործությունը ուլունքագործության ֆրանսիական տեխնիկա է։ Այս տեխնիկայի միջոցով են շատ բարձր նորաձևության տներ ստեղծում իրենց զգեստները։ Հիմա դու հնարավորություն ունես փորձելու և սովորելու արվեստի այս յուրօրինակ ճյուղը՝ LFS Fashion School-ի եռամսյա դասընթացի ընթացքում։

Հիմա էլ մի քիչ կխոսեմ, թե ինչ արվեստոտ իվենթներ են մեզ սպասում այս շաբաթ։ Բավականին բազմազան ու հետաքրքիր բաներ ունենք, տես՝ որը քեզ կհետաքրքրի։

Movie Quiz
Movie Quiz
Հատուկ իվենթ կինոյի սիրահարների համար։ Վերցրու ընկերներիդ և արի խաղալու, եթե սիրում եք կինո և գիտեք շատ կինոների մասին, ուրեմն սա շատ հետքրքիր կլինի ձեզ համար։
Book Art. ցուցահանդես-վաճառք
Book Art. ցուցահանդես-վաճառք
3 շատ հետաքրքիր մասնագետ ներկայացնելու են իրենց աշխատանքները, որոնք ցանկության դեպքում կարող եք գնել։ Իսկական իվենթ գրքասերների համար։

Հերթը հասավ ցուցահանդեսներին։ Մենք փորձել ենք ընտրել այս շաբաթ սպասվող ամենահետաքրքիրները։ Բազմազանությունն ապահովված է՝ ցուցահանդես, կինոդիտում ու ինստալացիա մի տեղում։ Հետաքրքիր արվեստագետներ և այլն։

«Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդես և ֆիլմի ցուցադրում
«Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդես և ֆիլմի ցուցադրում
Շատ հետաքրքիր մի նախագծի ամփոփում Էդիկ Պողոսյանի և Արեգ Բալայանի կողմից։ Այստեղ այլընտրանքային կերպով ներկայացվում է «հակամարտություն» հասկացությունը և դրա ազդեցությունը։
Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում
Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում
Մի քիչ էլ գրքասերների համար՝ հեղինակի գործերին ծանոթ չեմ առանձնապես, բայց ընդհանուր նկարագրից դատելով՝ պետք է որ լավը լինի…
Վահե Բաղումյան անհատական ցուցահանդես։
Վահե Բաղումյան անհատական ցուցահանդես։
Ճիշտն ասած ինքս պետք է գնամ, որովհետև ինձ էլ այս հեղինակը անծանոթ է)))… Գիտեմ, որ ցուցահանդեսի խորագիրն է «Իմ Հայաստանը»։

Ուզո՞ւմ ես գնալ ֆիլմ նայելու, ընկերներիդ հետ, կամ մենակ, ունենալ հավես քննարկում, ահա քեզ մի քանի տարբերակ այս շաբաթվա համար։

World Cinema Project
World Cinema Project
Հատուկ Սկորսեզեի ֆիլմերի սիրահարների համար։ Գրեթե մեկ ամիս հնարավորություն ունեք դիտելու անվանի ռեժիսորի լավագույն ֆիլմերը։
World Cinema Project
World Cinema Project
Շատ հավանել եմ այս ֆիլմը։ Յուրաքանչյուրը կարող է իր համար սյուժետային գիծ գտնել այստեղ՝ սիրային, ընկերական, սպորտային (հատուկ ավտոմեքենաների և մրցարշավների սիրահարների համար)։ Հետաքրքիր ու գեղեցիկ կադրերի կառուցվածք ու իհարկե 2 շատ լավ դերասան։ Մի խոսքով՝ եթե դեռ չեք նայել ֆիլմը, միանշանակ խորհուրդ եմ տալիս։ Գրանցվեք ու վայելեք…

Այս շաբաթվա համար այսքանը։
Շատ նորություններ, իվենթներ ու ցուցադրություններ քննարկվում են մեր խմբում՝ Arts and Crafts Learners Club

Իսկ եթե հարցեր ունես, արի մեր արվեստոտ ֆորում։

Comments(0)

Leave a Comment