IT աշխարհն այս շաբաթ՝ 10.02. – 17.02.2020

Բարեբախտաբար, վերջին օրերի սառը ու ձյունառատ եղանակը որևէ ազդեցություն չի ունենում IT աշխարհի ու դրա ակտիվության վրա։ Ուսումնական կենտրոնները շարունակում են իրենց դասընթացները, կազմակերպվում են նոր միջոցառումներ ու հանդիպումներ, որոնք իրենց շուրջն են հավաքում ոլորտի մասնագետներին ու հետաքրքրվածներին։ Իսկ ի՞նչ դասընթացներ ու միջոցառումներ են սպասվում այս շաբաթ։

Basic IT կենտրոնում սկսվում են Android ծրագրավորման դասընթացները, մեկնարկը՝ փետրվարի 10-ին։ Իսկ ահա ISTC-i կրթական հատվածը՝ Զիլ ակադեմիան, կազմակերպում է Թեստավորման Ավտոմատացման (QA) դասընթացներ։ Փետրվարի 11-ին սկսող դասընթացների ընթացքում կծանոթանաք QA-ի տեսական և գործնական կարևոր հատվածների առանձնահատկություններին։

Android ծրագրավորում
Android ծրագրավորում
Android օպերացիոն համակարգով են աշխատում միլիոնավոր բջջային սարքեր աշխարհի ավելի քան 190 երկրներում։ Օրեցօր ավելանում է տվյալ ՕՀ-ի օգտատերերի թիվը՝ շնորհիվ իր արագագործության և նորարարական գաղափարների։
Թեստավորման ավտոմատացում
Թեստավորման ավտոմատացում
Զիլ Academy-ն ArmSTQB —ISTQB հայկական հարթակի հետ միասին հայտարարում է որակի ապահովման հիմունքները յուրացրած և տեխնիկական հմտությունները խորացնել ցանկացող մասնագետների համար նախատեսված Թեստավորման Ավտոմատացման դասընթացը։

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոցը սկսում է UI / UX գործնական դասընթացների հերթական փուլը։ Serious կենտրոնն էլ առաջարկում է Վեբ ծրագրավորման դասընթացներ։ Գրաֆիկն այս դեպքում ճկուն է, ուստի երբ սկսել, որոշում եք դուք։

UI / UX Դիզայնի Գործնական դասընթաց
UI / UX Դիզայնի Գործնական դասընթաց
Դասընթացը նախատեսված է UI/UX-ից զրոյական կամ բազային գիտելիքներ ունեցող մարդկանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն և կարողանալ ստեղծել ֆունկցիոնալ և գեղեցիկ դիզայն` տալով խնդիրներին թիրախավորված լուծումներ:
Վեբ ծրագրավորման դասընթացներ
Վեբ ծրագրավորման դասընթացներ
Վեբ ծրագրավորման դասընթացներ Serious-ից
IT meetup
IT meetup
Դե իսկ իվենթասերներին այս շաբաթ հրավիրում ենք մեզ մոտ՝ course.am, մասնակցելու առաջին օֆֆլայն միթափին։ Հանդիպման ընթացքում կքննարկենք ծրագրավորման հետ առնչվող տարբեր խնդիրներ, կլսենք փորձառու մասնագետի ու կքննարկենք, թե ինչպես հաջողության հասնել։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

Ինչպե՞ս կազմել հաջողակ CV
Ինչպե՞ս կազմել հաջողակ CV
Լավ հմտություններ ունենալը ու հրաշալի մասնագետ լինելը, իհարկե, մեծացնում է բաղձալի աշխատանքը ստանալու հավանականությունը։ Բայց չէ՞ որ պետք է կարողանալ սեփական առավելությունները ներկայացնել լավագույնս։ Այս հարցում մեծ դեր ունի CV-ն։
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
Ծրագրավորումը մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, ուստի դրա նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը զարմանալի չէ։ Շատերն են փորձում ձեռք բերել երկրորդ մասնագիտություն կամ գուցե ընդհանրապես փոխել իրենց կյանքն ու կարիերա սկսել այլ ոլորտում։ Ինչպե՞ս սկսեմ, արդյո՞ք կարող եմ։

Դե քեզ մաղթում եմ բարի ժամանց ու գնում եմ ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment