Հետօսկարյան բրիտանական կրքեր՝ 16.02.20-24.02.20

Անցյալ շաբաթ «Օսկարի» մրցանակաբաշխությունը և մասնավորապես դրա արդյունքները անտարբեր չթողեցին ոչ ոքի։ Այդ թեմայով բանավեճերը ու մեմերը ողողեցին ամբողջ համացանցը՝ օգտատերերին դարձնելով «սիրողական կինոգետներ»։

Այս շաբաթ վերջապես կմեկնարկի բրիտանական կինոփառատոնը, որի «գանձերը» կցուցադրվեն նաև Մոսկվա կինոթատրոնում։ Մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ հոդվածի վերջում։

Իհարկե սովորել։ Մոտալուտ գարունը ստիպում է, որ դասընթացների պակաս չզգանք։ Քեզ համար ընտրել եմ մի քանիսը ամբողջ Հայաստանի տարածքով մեկ։

ՎԻԴԵՈԲԼՈԳԻՆԳԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՎԻԴԵՈԲԼՈԳԻՆԳԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ապրում ես Իջևանում ու մտածում ես՝ ինչո՞վ զբաղվել։ «Իջևանի Ամերիկյան Գրադարանը» հիանալի տարբերակ է առաջարկում։ Վիդեո բլոգինգը ժամանակակից մեդիաներից թերևս ամենահետաքրքիրներից մեկն է։ Այս դասընթացին մասնակցելու համար միակ նախապայմանը վիդեոն սիրելն է։
Վիդեոմոնտաժի դասընթաց
Վիդեոմոնտաժի դասընթաց
Վիդեոասերների համար Creopia-ն և VTC-ն համատեղ սկսում են մեկ այլ դասընթաց ևս։ Սիրո՞ւմ ես տարբեր վիդեոներ նկարել։ Սիրո՞ւմ ես Վանաձորը։ Ուրեմն այս դասընթացը քեզ համար է։
Adobe Illustrator. Բաց դաս
Adobe Illustrator. Բաց դաս
Եվս մի շատ հետաքրքիր առաջարկ Վանաձորցիների համար։  VTC-ն գրաֆիկ դիզայնի հիմունքները սովորել ցանկացողների համար կազմակերպել է բաց դաս։
Graphic Design Course
Graphic Design Course
Ժամանակակից աշխատաշուկայի ամենապահանջված աշխատանքներից մեկը գրաֆիկ դիզայնն է։ Այս դասընթացը քեզ կտա հնարավորություն նորովի բացահայտելու կամ զրոյից սովորելու այս մասնագիտությունը։

Իվենթների տարափ է սպասում մեզ այս շաբաթ, բայց դե մենք քեզ կներկայացնենք ամենահետաքրքիրները։

Վինսենթ վան Գոգ. դասախոսություն
Վինսենթ վան Գոգ. դասախոսություն
Վինսենթ վան Գոգը 19-րդ դարի ամենաողբերգական նկարիչներից է, ում կյանքի պատմությունը արտացոլվել է բազմաթիվ ֆիլմերում և գրքերում։ Բայց էլ ավելի հատկանշական է, որ այսօր նրա աշխատանքները ամենաճանաչվածներից են։ Art Discover դպրոցը և Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը հանդես են գալիս համատեղ դասախոսությունների շարքով։ Այս դասախոսությունը նվիրված է Վինսենթ վան Գոգին։
Ճարտարապետական մուտացիա
Ճարտարապետական մուտացիա
Արամ Ավետիսը երիտասարդ սերունդի ամենակարդացվող գրողներից մեկն է։ Նրա «Ճարտարապետական Մուտացիա» գրքի քննարկումը սկսված Թերլեմեզյանի ուսանողների միջև իր եզրահանգումն է ստանալու ամսի 20-ին բացվող ցուցահանդեսի աշխատանքներում։ Լավ հնարավորություն է լսելու նաև հեղինակի վերլուծությունը այս թեմայով։
«Կուբիզմ-սյուրռեալիզմ» նոր կրթական ծրագիր
«Կուբիզմ-սյուրռեալիզմ» նոր կրթական ծրագիր
Նկարչության «Batman VS SuperMan» մենամարտը «Դալի և Պիկասո» ցուցադրության ընթացքում։  Այս տարվա ամենասպասված ցուցադրությունը կբացվի մարտի սկզբին։  «Ազգային Պատկերասրահը» 8-15 տարեկանների համար կազմակերպելու է սյուրռեալիզմին և կուբիզմին նվիրված դասընթաց։ Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչև մարտի 5-ը։

Եթե ես ցանկանայի այս շաբաթվա բոլոր կինոդիտումներին գնալ, ինձ պետք կլիներ ժամանակի մեքենա, կամ գոնե մի հատ էլ ինձնից։ Բրիտանական կինոփառատոնը մի կողմից, տարբեր կինո-ակումբները մյուս կողմից, չգիտես որ մեկին գնալ…

World Cinema Project
World Cinema Project
Հատուկ Սկորսեզեի ֆիլմերի սիրահարների համար։ Գրեթե մեկ ամիս հնարավորություն ունեք դիտելու անվանի ռեժիսորի լավագույն ֆիլմերը։
Բրիտանական ֆիլմերի փառատոն.
Բրիտանական ֆիլմերի փառատոն.
Շատ-շատ հետաքրիր ֆիլմեր են ներկայացվելու այս տարի։ Պլանավորում եմ դիտել «Գվենը» և «Դաունթաունի Աբբայությունը»։ Առաջինը հետաքրիր սյուժեի համար, իսկ երկրորդը՝ որ վերջապես տեսնեմ մոտ 5 տարվա պատմություն ունեցող այս հեռուստասերիալի ավարտը, որը կպատասխանի հեռուստասերիալի վերջին սերիայի բոլոր բացերին։ Ահա ամբողջ ցուցակը։
«Ride Your Wave». դիտում-քննարկում
«Ride Your Wave». դիտում-քննարկում
The Loft-ը շարունակում է անիմե ժանրի սիրահարների համար նախատեսված կինոդիտումների շարքը՝ այս անգամ անդրադառնալով լիամետրաժ սիրային մի շատ գեղեցիկ պատմության։ «Ride Your Wave»-ը ռեժիսոր Մասաակի Յուասայի ամենահաջողված աշխատանքներից մեկն է ըստ իս։ Շատ հավես, ջերմ սիրային այս պատմությունը, գույների վառ խաղը և լիքը ուրիշ նրբություններ տրամադրում են ու ստիպում են ժպտալ դիտման ամբողջ ընթացքում։
Arrebato
Arrebato
Այս շաբաթվա վերջին իվենթը Cinescope-ի և Միրզոյան գրադարանի համատեղ աշխատանքն է։ Թեման  եվրոպական սարսափ ֆիլմերն են և թերևս ֆիլմի առումով ընտրությունը իրոք հետաքրքիր է։ Չեմ ասի, որ «Arrebato/Հիացմունք» իմ ամենասիրելի և ամենագնահատված եվրոպական սարսափն է։ Բայց պետք է ընդունել, որ իսպանացի ռեժիսոր Իվան Զուլուետայի այս աշխատանքը շատ յուրօրինակ և զարմանալի է։

Մինչ ես գնամ մյուս իվենթների հետևից, չմոռանաս միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ Arts and Crafts Learners Club.

Comments(0)

Leave a Comment