Մինչ հաջորդ տարի Բրիտանիա...
Ահա և վերջացավ բրիտանական ֆիլմերի փառատոնը։ Որոշ ֆիլմեր շատ լավն էին, մի քանիսը՝ ոչ այդքան, բայց ընդհանուր տպավորությունը ֆիլմերի ընտրությունից դրական էր։ Ի՞նչ կարծիք ունես դու։
Արվեստասերների համար հաջորդ՝ գրեթե ամենաշոկային իրադարձությունը «Դալի և Պիկասո» ցուցահանդեսն է, որը հայ հասարակությունը կարող է վայելել մարտի ութից (շատ սիմվոլիկ է)։
Բայց մինչ այդ, մենք դեռ մի շաբաթ ժամանակ ունենք։
Եթե սովորել, ապա ի՞նչ...
Անցած փառատոնն էր մեղավորը, թե չէ, բայց շաբաթվա ամենատարածված դասընթացները այս կամ այն կերպ կապված են ֆիլմերի հետ։ Բայց այդ ամենի մասին քիչ ներքևում…
Ինչի՞ նման կլինեին ֆիլմերը, եթե դրանք երբեք չմոնտաժվեին։ Հաճախ կինո-քննադատները ասում են, որ ֆիլմի հաջողության ամենակարևոր մասերից մեկն է մոնտաժը։ Մոնտաժը օգտագործվում է ֆիլմի տարբեր դրվագներ իրար միացնելու համար, դրանց լուսային, երաժշտական և տեքստային ուղեկցությունը ավելացնելու և շտկելու համար։ Եթե երբևիցե մտածել էս զբաղվել կինոյով, այս գիտելիքները ավելորդ չեն լինի։
Ժամանակակից աշխատաշուկայի ամենապահանջված աշխատանքներից մեկը գրաֆիկ դիզայնն է։ Այս դասընթացը քեզ կտա հնարավորություն նորովի բացահայտելու կամ զրոյից սովորելու այս մասնագիտությունը։
Եկեք պարենք աղջիկներ…
Հատուկ լատինո պարերի սիրահարների համար հայտնաբերել ու ներկայացնում ենք այս դասընթացը։
Եկեք միասին գնանք պարել սովորելու…
Նկարչության «Batman VS SuperMan» մենամարտը «Դալի և Պիկասո» ցուցադրության ընթացքում։ Այս տարվա ամենասպասված ցուցադրությունը կբացվի մարտի սկզբին։ «Ազգային Պատկերասրահը» 8-15 տարեկանների համար կազմակերպելու է սյուրռեալիզմին և կուբիզմին նվիրված դասընթաց։ Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչև մարտի 5-ը։
Viva la Vida!! Viva Eventos!!!
Կեցցեն իվենթները, որ լցնում են մեր առօրյան հավես ժամանակով և զվարճալի զբաղմունքներով….
Անցյալ դարի ամենահայտնի նկարիչներից մեկը Պաբլո Պիկասոն էր։ Պիկասոյի կերպարը այնքան ազդեցիկ էր, որ շատ հաճախ արվեստը բաժանում են մինչև Պիկասո և Պիկասոյից հետո։ Դուք հնարավորություն ունեք անցնելու այս ականավոր արվեստագետի ստեղծագործական ուղով և ծանոթանալու նրա աշխատանքների հետ։
Ասլամազյան քույրերը անցյալ դարի հայ ամենաճանաչված նկարիչներից են ում աշխատանքները ներկայացվում են ոչ միայն Հայաստանում, այլև Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում։ Արևելքի ոգով ու գույներով աշխատանքները ցուցադրվում են բացառապես Գյումրում գտնվող «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ շատ հազվադեպ լքելով այն։ Հիմա դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այս բացառիկ արվեստագետների աշխատանքներին, հատկապես գրաֆիկական աշխատանքներին, որոնք հատուկենտ անգամներ են ցուցադրվել Երևանում։
Չնայած որ արտ թերապիան բավականին նոր մոտեցում է հոգեբանության մեջ, նմանատիպ ներքին կոնֆլիկտների դեմ պայքարելու միջոցը տարեց տարի դառնում է էլ ավելի տարածված։ Արտ թերապիան ինչ որ չափով նման է մեդիատիվ որոշ տեխնիկաների։ Բայց եթե երբեք չեք փորձել, գնացեք շատ հավես է անցնում։
Երևի Էօնի ամենահավես իվենթները երաժշտական քուիզներն են։ Պայմանավորվում եք մի քանի երաժշտասեր ընկերներով ու գնում լարված պայքարի մասնակցելու…
Ձեռագործի այս տեսակը դարեր շարունակ եղել է «զուտ կանացի» զբաղմունք։ Բայց պատմության բարդ արահետներից մեկում այն սկսել է տան պատերի ներսից դուրս գալ և ինչ որ պահի ժանեկազարդի ճոխությունը և ճերմակությունը ցուցադրում էր մարդու սոցիալական բարեկեցության աստիճանը։
Կինո-Մինո
Հատուկ Սկորսեզեի ֆիլմերի սիրահարների համար։ Գրեթե մեկ ամիս հնարավորություն ունեք դիտելու անվանի ռեժիսորի լավագույն ֆիլմերը։
Հակաահաբեկչական բաժանմունքի ոստիկան Ֆյուսին ազատել են ծառայությունից, քանի որ նա չի կարողացել ճիշտ ժամանակին կանխել երիտասարդ մի աղջկա՝ ինքնապայթեցման ճանապարհով ինքնասպանության փորձը։ Ու երբ նախկին ոստիկանը փորձում է որոշակի տեղեկություն հավաքել այդ աղջկա մասին, նա հանդիպում է նրա քրոջը ու սիրահարվում նրան։ Այնուհետև երկուսն էլ ներքաշվում են ոստիկանության և «Ջին Ռո» հակաահաբեկչական խմբի պատերազմում։
Եվս մի կինո-քուիզ այս անգամ The Loft-ում՝ նորից նվիրված հեռուստասերիալներին, բայց այս անգամ ավելի ընդգրկուն։
Ted-վենք մի քիչ...
Մինչ ես գնամ մյուս իվենթների հետևից, չմոռանաս միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ Arts and Crafts Learners Club.
Leave a Comment