IT աշխարհն այս շաբաթ՝ 24.02. – 02.03.2020

Բարեբախտաբար, վերջին օրերի սառը ու ձյունառատ եղանակը որևէ ազդեցություն չի ունենում IT աշխարհի ու դրա ակտիվության վրա։ Ուսումնական կենտրոնները շարունակում են իրենց դասընթացները, կազմակերպվում են նոր միջոցառումներ ու հանդիպումներ, որոնք իրենց շուրջն են հավաքում ոլորտի մասնագետներին ու հետաքրքրվածներին։ Իսկ ի՞նչ դասընթացներ ու միջոցառումներ են սպասվում այս շաբաթ։

Microsoft Armenia-ն փետրվարի 27-ից սկսում է Ծրագրավորման հիմունքների նոր դասընթացը C#-ով։ Տևողությունը մի ամիս է, իսկ ահա դասընթացներն անց են կացվում ցերեկվա ժամերին։ Deep Academy-ում էլ մեկնարկում է UX / UI դասընթացը, մեկնարկը ՝ փետրվարի 25-ին։

Ծրագրավորման հիմունքներ-ցերեկային ժամ
Ծրագրավորման հիմունքներ-ցերեկային ժամ
Այս դասընթացի ժամանակ կսովորեք հիմունքները՝ գտնել ծրագրավորման ճիշտ գործիքներ, գրել կոդ, անել debug, ստեղծել և օգտագործել loop-ներ և array-ներ և ավելին։ Յուրաքանչյուր թեման կսովորեք օրինակներով և կկատարեք պրակտիկ վարժություններ։
UX / UI դասընթաց
UX / UI դասընթաց
UI-ը ավտոմեքենան վարելու ձևն է, իսկ UX-ը այն վարելու զգացողությունը: Մեր թրեյները կսովորեցնի ձեզ երկուսին էլ կատարյալ տիրապետել:

Ugeek-ն էլ անվճար C++ կուրս է սկսում ջավախքցիների համար։ Նպատակը Վրաստանի հայ համայնքի համար նոր հնարավորություններ ստեղծելն է հարևան երկրում բարեկեցիկ կյանքի համար։ Դասընթացի համար կարելի է դիմել մինչև այս ամսվա վերջ։ Զիլ Ակադեմիան ու Ucraft-ն էլ համատեղ ուժերով սկսում են անվճար դասընթաց UI/UX դիզայներների համար։  Ծրագրի ընթացքում կսովորեք, օգտագորելով Ucraft-ը, կայքեր պատրաստել։

Վեբ ծրագրավորման դասընթացներ
Վեբ ծրագրավորման դասընթացներ
Վեբ ծրագրավորման դասընթացներ Serious-ից
Սովորի՛ր Ucraft-ը 15 ժամում
Սովորի՛ր Ucraft-ը 15 ժամում
Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ կայք, բայց չունեն համապատասխան հմտություններ կամ պարզապես ուզում են ձեռք բերել դիզայնի նախնական գիտելիքներ՝ հետագայում այդ ոլորտի մասնագետ դառնալու նպատակով։
C++ անվճար դասընթաց Ջավախահայերի համար
C++ անվճար դասընթաց Ջավախահայերի համար
Եթե դու Ջավախքից ես և քեզ հետաքրքրում է ծրագրավորումը, կարող ես գրանցվել C++ ի անվճար եռամսյա դասընթացին։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

ՎԵԲ ԴԻԶԱՅՆԵՐ. ՈՎ Է ՆԱ ԵՒ ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ
ՎԵԲ ԴԻԶԱՅՆԵՐ. ՈՎ Է ՆԱ ԵՒ ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մեր օրերում շատ մասնագիտություններ օրեցօր ավելի ու ավելի պահանջված են դառնում։ Վեբ դիզայների աշխատանքը թերևս դրանցից մեկն է։ Ուստի դրա հանդեպ աճող հետաքրքրությունը զարմանք չի առաջացնում։ Փորձենք հասկանալ, թե ինչ է վեբ դիզայնը, ով է վեբ դիզայները, և որոնք են նրա խնդիրները։
4 ՆՇԱՆ, ՈՐ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ ՔՈՆԸ ՉԷ
4 ՆՇԱՆ, ՈՐ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ ՔՈՆԸ ՉԷ
Շատերն են փորձում մուտք գործել IT ոլորտ՝ նոր աշխատանք ու լիքը գումար գտնելու հույսով։ Իսկ ինչպես հասկանալ, որ դա քոնը չէ։

Դե քեզ մաղթում եմ բարի ժամանց ու գնում եմ ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment