Ի՞նչ կարելի է սովորել 1 ամսում

Մենք բոլորս գիտենք, որ սովորաբար, որքան լայն է մեր հմտությունների շրջանակը, այնքան ավելի գնահատված ենք մենք աշխատաշուկայում: Բայց լիովին նոր հմտություններ սովորելու գաղափարը կարող է երբեմն վախեցնել, որովհետև իրականում ո՞վ ունի դրա համար ժամանակ կամ գումար:

Այս օրերին ստեղծված իրավիճակը առավելագույնս օպտիմալ օգտագործելու համար առաջարկում եմ նախ և առաջ փորձել զարգացնել այնպիսի ունակություններ ու հմտություններ, որոնք, անկախ կրթությունից, մասնագիտացումից և զբաղեցրած պաշտոնից, օգտակար են բոլորի համար: Բացի այդ, այս հմտություններն պրակտիկորեն հնարավոր է սովորել շատ կարճ ժամկետներում և որոշ դեպքերում նաև անվճար:

Քո հմտությունների զինանոցում ևս մեկ օտար լեզու ավելացնելը ոչ միայն քեզ ավելի գրավիչ է դարձնում գործատուի աչքերում, այլև օգնում է ուղեղը առույգ պահել և բարձրացնել դրա արդյունավետությունը: Եթե համոզված չես, թե ինչ լեզու ընտրել և որտեղից սկսել, կարող ես փորձել Duolingo ծրագիրը: Այն զվարճալի է և հեշտ: Փորձիր ընտրել մի լեզու, որը մոտ է մայրենի լեզվին կամ արդեն իմացած օտար լեզվին և տեսնել, արդյոք կարող ես արագ զարգացնել խոսակցական հիմնական հմտությունները: Կարող ես նաև օգտագործել Tutor Platform հավելվածը, որն անվճար է: Այն հնարավորություն կտա խորացնել օտար լեզվի գիտելիքները, թարմացնել ու ակտիվ պահել բառապաշարը կամ նույնիսկ պատրաստվել միջազգային քննությունների (Toefl): Իսկ եթե ցանկանում ես ունենալ  ավանդական դասախոս-ուսանող փորձը, կարող ես հետևել անգլերենի և գերմաներենի մեր խմբերին, որտեղ անընդհատ թարմ տեղեկատվություն ենք տրամադրում լեզվի բազվաթիվ օնլայն դասընթացների մասին:

Հանրային խոսքի արվեստը կարող է լինել իսկապես օգտակար հմտություն, մանավանդ եթե երբևէ անհրաժեշտ է ձեր կազմակերպությունը ներկայացնել խորհրդաժողովում կամ սեմինարում: Այն կօգնի նաև քեզ հնարավորինս ներկայանալի լինել շնորհանդեսների և հարցազրույցների ժամանակ, ինչպես նաև հավելյալ քաջություն կտա հանդիպումներին ելույթ ունենալու համար, եթե դա քո խոցելի կողմերից է: Հանրային խոսքի հմտությունները քեզ նաև կօգնեն ոչ ֆորմալ իրավիճակներում, օրինակ team-building և networking միջոցառումների ժամանակ:

Կարող ես սկսել Դեյլ Քարնեգիի «Հանրային ելույթի արվեստը» գիրքը ընթերցելով, ինչպես նաև հայտնի հռետորների ելույթները ուսումնասիրելով թե վավերագրական, թե գեղարվեստական նյութերում, օրինակ ելույթներից` 

ֆիլմերից` 

Ինչպես նաև կարող ես մասնակցել մեր կայքում ժամանակ առ ժամանակ ներկայացվող Հանրային խոսքի դասընթացներին:

Անկասկած ունես Facebook-ի, Instagram-ի և (կամ) Twitter-ի էջ: Բայց գիտես արդյոք, թե դրանք ինչպես արդյունավետ օգտագործել: Սոցիալական ցանցերը միայն զվարճալի հրապարակումների, քաղաքական սկանդալների և ժամանակ վատնելու համար չեն: Դրանք ցանցային հզոր գործիքներ են, որենք կարող են նպաստել քո կարիերայի առաջխաղացմանը: Սոցիալական ցանցերի կառավարման հմտությունները նաև քո CV-ն ավելի գրավիչ են դարձնում, քանի որ ավելի ու ավելի շատ ընկերություններ են ակնկալում, որ աշխատակիցները մասնակցեն ընկերության կոնտենտի ստեղծմանը և տարածմանը: Այս հիմունքները հնարավոր է սովորել պարզ առցանց դասընթացների միջոցով կամ զարգացնել սոցիալական մեդիայի գովազդի մասին խորացված ուսուցման արդյունքում:

Այս հմտությունը աշխատանք փնտրողների առավել պահանջված ունակություններից մեկն է և դիտարկվում է որպես առավելություն ցանկացած պաշտոնում: Գրելու հմտությունները պահանջվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հաղորդակցության համար, ներառյալ զեկույցներ, շնորհանդեսներ, բլոգեր, վեբ կոնտենտ և այլն: Նույնիսկ եթե շատ լավ տիրապետում ես այս հմտությանը, միշտ էլ կարող ես կատարելագործվել: Կարող ես ուսումնասիրել բազմաթիվ ակադեմիական հոդվածներ այս թեմայով, ինչպես նաև մասնակցել օնլայն դասընթացների:

Լուսանկարների մշակումը շատ ավելի հեշտ է, քան թվում է: Այն նաև կարող է լինել չափազանց օգտակար, երբ խոսքը վերաբերում է կորպորատիվ հաղորդակցությանը, մարքեթինգին և ցանկացած դիզայնի հետ առնչվող թեմաներին: Adobe-ն առաջարկում է Photoshop-ի անվճար առցանց դասընթացներ: Photoshop Essentials-ը ևս լավ տարբերակ է: Մեր Arts and Crafts Learners Club-ում հաճախ կգտնես նման դասընթացներ:

Շատերս միշտ ցանկացել ենք սովորել ծրագրավորում, բայց երբեք չենք տրամադրվել իրականում դա անել: Հիմա իդեալական հնարավորթյուն է ծրագրավորման որոշ հիմունքներ սովորելու համար: Նույնիսկ սկսնակ ծրագրավորման գիտելիքները կարող են շատ օգտակար լինել առօրյա աշխատանքի ընթացքում: Դա նշանակում է, որ որոշ ծրագրային խափանումներ կկարողանաս ինքդ կարգավորել և ամեն անգամ չես դիմի IT բաժնի օգնությանը: Սա քեզ հնարավորության կտա նաև ստեղծել, օրինակ, սեփական վեբ կայք, որի միջոցով կարող ես ներկայանալ (ընդլայնված CV, պորտֆոլիո, երաշխավորագրեր) և տարբերվել մրցակիցներիցդ:

Կան կայքերի ստեղծման օնլայն շատ գործիքներ, ինչպիսին է օրինակ WordPress-ը, որի միջոցով դու կարող ես անվճար սովորել հիմունքները և մոտ մեկ ժամում կայք կառուցել: Ինչպես նաև, կարող ես միանալ այս օրերին մեր Programing Learners Club-ում արդեն ձևավորվող օնլայն խմբերին`  իրավիճակը արտակարգ օգտագործելու նպատակով:

Եթե գիտես աշխատաշուկայում այլ օգտակար հմտությունների մասին, որոնք հնարավոր է սովորել 1 ամսում, արի ֆորումում քննարկենք: Բոլոր խորհուրդներն էլ արժեքավոր են:

Իսկ Business Learners Club-ում ամբողջ ամիս միասին սովորելու ենք բազում կիրառելի հմտություններ և միգուցե մի ամբողջ նոր մասնագիտություն:

Comments(0)

Leave a Comment