Մի բուռ լավ լուր 23.03.20 – 29.03.20

Այս շաբաթ իրավիճակն իրոք արտակարգ է բիզնեսի աշխարհում: Ընտելանալու և արագ արձանգանքելու ունակությունը հատուկ է մեր ոլորտին: Եթե մտածում էիր, որ ինքնամեկուսացման պատճառով ստիպված ես լինելու բաց թողնել այդքան սպասված դասընթացներն ու սեմինարները, մի բուռ լավ լուր ունեմ քեզ համար: Շաբաթը խոստանում է լինել չափազանց հետաքրքիր, դասընթացներով և իրադարձություններով լի, իհարկե բոլորը առցանց:

Այս շաբաթվա ամենանկարագրական խորագիրը «մեկս մյուսով» սկզբունքն է: Եթե կարծում ես, որ բիզնեսը անելանելի վիճակում է ճգնաժամի պատճառով, ապա հենց քեզ համար բերել եմ անվճար վեբինար:

Ի՞նչ պետք է անի բիզնեսը ճգնաժամի ժամանակ
Ի՞նչ պետք է անի բիզնեսը ճգնաժամի ժամանակ
Մինչ խուճապի մատնվելն ու բիզնեսդ էլ ավելի վատ վիճակի հասցնելը, խորհուրդ ենք տալիս միանալ այս ԱՆՎՃԱՐ վեբինարին։

Աշխարհն աշխարհով, բայց մարքեթինգի ու վաճառքի դասընթացները հարատև են ու արդիական)) Բոլորի համար դասընթացներ եմ գտել ու հավաքել մի տեղում, տարբեր ոճի և նախասիրության: Google Adds-ից մինչև փաթեթավորում և վաճառք, այստեղ կգտնես թե անվճար վեբինարներ, թե երկարաժամկետ թրեյնինգներ:

CoronaVirusFree Google ads | օնլայն դասընթաց
CoronaVirusFree Google ads | օնլայն դասընթաց
Երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչու եք ձեր նյուզֆիդում տեսնում այս կամ այն գովազդը: Ինչու՞ և ինչպե՞ս է grammarly-ի գովազդը հայտնվում ձեր YouTube-ում: Ո՞վ կամ ի՞նչն է կանգնած այս ամենի հետևում: Այս ամենը իրական քեյսերի վրա հիմնված մեր ինտենսիվ ու խտացված դասընթացում:
Մաստեր կլաս։ ինչպե՞ս պատրաստել ինստագրամյան յուրօրինակ սթորիներ
Մաստեր կլաս։ ինչպե՞ս պատրաստել ինստագրամյան յուրօրինակ սթորիներ
Ինստագրամյան սթորիներն այսօր կարևոր գովազդային խողովակ են համարվում: Այդ հնարավորությունը չօգտագործելը բիզնեսում կարող է ռազմավարական նշանակություն ունենալ:
Բոտ կոմունիկացիան բիզնեսի համար. օնլայն դասընթաց
Բոտ կոմունիկացիան բիզնեսի համար. օնլայն դասընթաց
Թվային աշխարհում փոփոխությունները տեղի են ունենում միլիվայրկյանների ընթացքում։ Թրենդը բաց թողնել չի կարելի, ու դու ֆանտաստիկ հնարավորություն ունես այս ամենից հետ չմնալու։ Քո թվային տիրույթում միայն դու ես ու հաճախորդդ, հիմա՛ գործիր։
Բիզնես արագացում 4 | Օնլայն դասընթաց
Բիզնես արագացում 4 | Օնլայն դասընթաց
Բիզնեսն ինքն իրեն երբե՜ք չի աճում, պետք է անընդհատ աշխատել, ափդեյթ անել, նոր բաներ մտածել, որ միշտ աշխատի։ Իսկ ինչպես դա անել, կիմանաս այս օնլայն կուրսի ընթացքում:
Անվճար SMM online դասընթաց սկսնակների համար
Անվճար SMM online դասընթաց սկսնակների համար
SMM-ը ժամանակակից ամենապահանջված մասնագիտություններից է, դա արդեն հայտնի փաստ է, ուստի արժե սկսել ուսումնասիրել այն, հատկապես երբ ունենք դա անելու հնարավորօւթյուն ԱՆՎՃԱՐ ու ԱՌԱՆՑ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ։
Մրցակիցը և մեծ զեղչերը
Մրցակիցը և մեծ զեղչերը
Այս վեբինարը նրանց համար է, ովքեր ուզում են իմանալ, թե ինչպես վաճառել միևնույն ապրանքը կամ ծառայությունը, երբ մրցակիցն անընդհատ իջեցնում է գինը, և ինչու պետք չէ մեծ զեղչ տալ:

Այս շրջանում անցումը հեռավար ուսուցման և աշխատանքի մարտահրավեր է ՄՌԿ մասնագետներին ու ղեկավարներին ամենաօպտիմալ միջոցները գտնել աշխատանքի արդյունավետությունը պահպանելու համար: Միևնույն ժամանակ ինքնազարգացումը այս ոլորտի շարժիչ ուժն է: Այդ պատճառով բերել եմ դասընթաց ՄՌԿ մասնագետների համար: Գրանցման վերջնաժամկետը մարտի 27-ն է, չուշանաս:

HR: Recruitment | online star
HR: Recruitment | online star
Ռեքրութմենթի լավ գործընթացն օգնում է կրճատել բիզնեսի ծախսերը, ինչպես նաև խթանում ընկերության արդյունավետությունն ու գործատուի բրենդինգը։ Առհասարակ, Ռեքրութմենթը՝ որպես ՄՌԿ ֆունկցիա, ունի ահռելի ստրատեգիկ նշանակություն, քանի որ մեկ ճիշտ ընտրված մասնագետը կարող է բիզնեսի ողջ ընթացքը փոխել։ Ուստի որակավորված ռեքրութմենթ մասնագետի պահանջը երբեք ավելի բարձր չի եղել, քան ներկայումս, երբ ընկերությունները «մրցակցում են» մասնագետների համար։

Հաշվապահական և աուդիտորական ամենազբաղված ժամանակաշրջանը համընկել է #StayAtHome արշավի հետ: Իսկ մենք առաջարկում ենք ժամանակը ճիշտ օգտագործել և #LearnMore:

Հաշվապահություն Սկսնակների Համար
Հաշվապահություն Սկսնակների Համար
«Հաշվապահություն սկսնակների համար» հեղինակային մեթոդիկայով դասընթացը Ձեզ հնարավորություն կտա կարճ ժամանակում ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ և դասընթացն ավարտելուց հետո աշխատել ոլորտում:

Եվս մի լավ լուր, այս մեկը բարձրագույն կրթության ոլորտից: Համալսարաններն այս շրջանն օգտագործում են վիրտուալ բաց դռների օրեր կազմակերպելու համար:

Կրթություն Կանադայում
Կրթություն Կանադայում
Օնլայն սեմինարի ընթացքում կծանոթանաք Կանադայի լավագույն համալսարաններից մեկի՝ Մանիտոբա (University of Manitoba) համալսարանի ծրագրերի բոլոր մանրամասներին:
Բաց դռների օր
Բաց դռների օր
Ֆրանսիական համալսարանը օնլայն ներկայացնելու է ուսումնական ծրագրերը, ֆակուլտետները, ընդունելության պայմանները:

Եվ վերջում ինչպես խոստացել էի մշտական թարմացվող ինֆո ինթենշիփերի մասին կգտնես Ֆորումում: Քանի դեռ բոլորը ֆիլմերով ու սերիալներով են տարված, հասցրու դիմել:

Իսկ մինչ դիմելը կարդա այս հոդվածը ինքակատարելագործման և աշխատաշուկայում մրցունակ դառնալու մասին:

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ 1 ԱՄՍՈՒՄ
Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ 1 ԱՄՍՈՒՄ
Այս օրերին ստեղծված իրավիճակը առավելագույնս օպտիմալ օգտագործելու համար առաջարկում եմ նախ և առաջ փորձել զարգացնել այնպիսի ունակություններ ու հմտություններ, որոնք, անկախ կրթությունից, մասնագիտացումից և զբաղեցրած պաշտոնից, օգտակար են բոլորի համար:

Ինչպես և խոստացել էի, այս շաբաթ Business Learners Club-ում արդեն սկսում ենք Պրոդուկտների կառավարման ինքնուսուցման մեր օնլայն ուղեցույցը: Ուղեցույցը լինելու է շատ ինտերակտիվ, մի քանի փուլերից բաղկացած, մրցույթներով և quiz-երով լեցուն: Մեկ ամիս անց ունենալու ենք մի խումբ հաղթողներ – այս խիստ արդիական մասնագիտության մեջ իրենց առաջին քայլերն անողներ:

Այս շաբաթվա հանձնարարությունը շատ պարզ է: Փորձելու ենք հասկանալ, թե ինչ է իրականում Պրոդուկտի կառավարումը, ովքեր են այս մասնագիտության տիրապետողները և ինչ են նրանք անում ընկերությունում:

Դիտում ենք Youtube-յան այս հոլովակը և միանում ֆորումում քննարկմանը:

Այս շաբաթ այսքանն էինք առանձնացրել, բայց սա դեռ ամենը չէ: Ամբողջ շաբաթ up-to-date դասընթացներ, իվենթներ ու քննարկումներ են սպասում քեզ մեր բոլոր հարթակներում:

Comments(0)

Leave a Comment