Intellectually engaged. Օտար լեզուներ-13.04.20-20.04.20

Ողջույն։ Դեռ երկար պիտի սոցիալական հեռավորությունը պահպանենք, բայց որքան երկարում է արտակարագ իրավիճակի ռեժիմը, այնքան ավելի եմ համոզվում, որ այս ամենը այլևս չի կրկնվելու ու պիտի տեսնենք ու որսանք ժամանակի տված հնարավորությունը։ Հիանալի առիթ intellectually engaged լինելու համար։

Դե իսկ ի՞նչն է մարդկանց ավելի մոտ դարձնում, եթե ոչ հաղորդակցումը։ Ուստի չենք կարող ժխտել օտար լեզուներ սովորելու ու իմացածը կիրառելու համար նպաստավոր ժամանակներ են։

Օտար լեզուներ դասավանդողները ևս հասկացել են սա ու այս շրջանի համար զեղչերի ու ակցիաների պակաս չի նկատվում։ Լեզուների ակումբներ, զեղչված դասընթացներ, օնլայն քննարկումներ։ Արի պարզենք, թե ինչ կա հաջորդ շաբաթվա համար։

Եթե արդեն թխել ես աշխարհի լավագույն pancake-երը, կամ գուցե միայն կերել դրանք, առաջարկում եմ անցնել ավելի հետաքրքիր զբաղմունքների։ Ես անձամբ մեծ սեր չունեմ արևելյան լեզուների հանդեպ, բայց գրավված եմ այն մտքով, որ արաբները աջից ձախ են գրում… ու ինչ իմանաս, երբ վերջացնեմ Netflix-ով Anne with an E սերիալը, գուցե սկսեմ արաբերեն ուսումնասիրել։

Լավ նորությունն այն է, որ այս չորս դասընթացները զեղչվել են ոչ ավել, ոչ պակաս՝ ուղիղ 20 000 դրամով՝ իսկական արտակարգ դրություն։

Արաբերենի դասընթաց
Արաբերենի դասընթաց
Արաբերենի զեղչված դասընթացը իսկական առիթ է Մարոկկոյի տաք շունչը զգալ ցանկացողների համար։ Տարածված լեզու չէ Հայաստանում, ուստի հպարտանալու առիթ հաստատ կունենաք։
Չինարենի դասընթաց
Չինարենի դասընթաց
Մի կողմ թողնենք ռասիզմն ու սովորենք ամենատարածված և վստահ եմ, որ նաև ամենապետքական ու հետաքրքիր լեզունեերից մեկը՝ չինարեն։ Ընդհանրապես հնդեվրոպական լեզվաընտանիքից դուրս գալը իսկական արկած կարող է դառնալ։
Կորեերենի դասընթաց
Կորեերենի դասընթաց
Կորեական կինեմատոգրաֆիայի սիրահար չեմ, բայց “Parasite” ֆիլմը նախորդ տարի ցնցեց կինոաշխարհն ու ինչ որ իմաստով մեծացրեց հետաքրքրությունը այս մշակույթի հանդեպ։ Իրականում անձամբ չեմ կարող ասել, թե ինչու կորեերեն սովորել, բայց գուցե դուք ծանրակշիռ պատճառներ ունեք։
Ճապոներենի դասընթաց
Ճապոներենի դասընթաց
Անդրադարձը արևելքին չէր կարող բացառել ճապոներենին։ Դե ինչ, ինձ համար Ճապոնիան արևելյան Նյու Յորքն է որ այնտեղ հայտնվելու ձգտումը կարող է պատճառ հանդիսանալ ճապոներեն սովորելու համար։ Բացի այդ, սա միայն լեզու չէ, այլ մի ամբողջ մշակութային նկարագիր՝ արտահայտված կառույցների միջոցով։ Ինչքա՞ն նոր բան կարելի է սովորել միայն օտար լեզու սովորելով։

Նախորդ շաբաթը բուռն էր օնլայն խոսակցական ակումբների տեսանկյունից։ Ուրբաթ օրը կայացավ Ամերիկյան համալսարանի շարունակական կրթություն ծրագրի անգլերենի բաց դասը, իսկ շաբաթ օրը անգլերենի և գերմաներենի ակումբների հանդիպումները, որոնք կազմակերպել էին course.am-ի Tutor German Club-ը և English Learners Club-ը։

Մի հատված գերմաներենի հանդիպումից՝

Իսկ հաջորդ շաբաթվա համար կարող եք գրանցվել ու մասնակցել հետևյալ հանդիպումներին։

Online Filmdiskussion. «Կեղծ շարժում» (Վիմ Վենդերս, 1975)
Online Filmdiskussion. «Կեղծ շարժում» (Վիմ Վենդերս, 1975)
Անվանի գրող Պետեր Հանդկեի սցենարի հիմքում Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Վիլհելմ Մայստերի ուսման տարիները» վեպն է: Ֆիլմում երիտասարդ գրող Վիլհելմը (Ռյուդիգեր Ֆոգլեր), ջանալով ազատվել խեղդող առօրեականությունից, ձեռնարկում է մի ճամփորդություն՝ ճանապարհին հանդիպելով բազմաթիվ տարօրինակ կերպարների:
Reading Club with Jim Daly
Reading Club with Jim Daly
Եթե սիրում եք Դորիան Գրեյի պատմությունն ու հավեսով կքննարկեիք այն անգլերենով ու այն էլ լեզվակրի հետ, պարզապես պետք է գրանցվել ու մասնակցել Ամերիկյան անկյան կազմակերպած հերթական գրքային քննարկմանը։ Մասնակցության ցուցումները՝ շատ շուտով։ Կարդալու հղումը՝ կայքում։

The Language Nerds-ը պատմում է, որ չինացիները բարևելու հետաքրքիր սովորություն ունեն, թարգմանաբար նրանք ասում են՝ «մի բան կերե՞լ ես»։ Այս սովորությունը գալիս է նրանց պատմության դաժան էջերից, երբ այս ժողովուրդը տառապում էր սովից և կուշտ լինելը ասոցացվում էր լավ լինելու հետ։ Այժմ չինացիները ուտելիքի պակաս չունեն, բայց բարևելու այս սովորությունը դեռևս պահպանվել է։

Ի՞նչ է լինելու, երբ այս ամենն ավարտվի ու սկսենք ապրել նախկին տեմպով։ Նորից ժամանակ չենք գտնելու աշխատանքի կամ մեր հետաքրքրությունների համար անհրաժեշտ բաները սովորելու համար։ Դրանց թվում հաստատ անգլերեն սովորելն է լինելու։ Ուրեմն օգտվենք առիթից, որ ուսումնական կենտրոնները ջանք ու եռանդ չեն խնայում ու սկսենք սովորել կամ բարելավել կարևորը։

Դասընթացների գները նախկինի համեմատ ավելի ցածր են, հագուստ գնել չենք կարող, բայց դասեր գնել հաստատ արժե։

Անգլերենի դասընթացներ
Անգլերենի դասընթացներ
Անգլերենի դասընթացի գինը նախկին 35000-ի փոխարեն 28000 դրամ է դարձել։ Ի տարբերություն շատ դեպքերի, այս կենտրոնում աշխատում են միայն դասախոսներ։
Սովորիր անգլերեն օնլայն
Սովորիր անգլերեն օնլայն
Լինգվո կենտրոնի դասընթացները նախատեսված են թե սկսնակների, թե արդեն անգլերենի գիտելիքներ ունեցողների համար։ Խմբային դասընթացների արժեքը այժմ 20 000 դրամ է։
Անգլերենի դասընթացներ
Անգլերենի դասընթացներ
Անի Սարգսյանը ճիշտ է ասում, նման հնարավորություն չգիտեմ, թե էլ երբ կունենանք։
Online English Classes
Online English Classes
Անգլերենի առցանց դասընթացներ՝ շաբաթը երեք օր, մեկ ժամով։ Շատ լավ առիթ է առօրյա հոգսերից կտրվելու ու անգլերեն խոսելու համար։

Intellectually engaged կարգախոսը փորձում ենք կենդանի պահել նաև մեր ընթերցողների հետ։ Այս անգամ գերմանախոս Երվանդը պատմել է գերմաներենի հանդեպ իր սիրո մասին։

Եթե դու էլ ես կարողանում ու սիրում մտքերդ շարադրել, պատմիր արվեստ, բիզնես, ծրագրավորում կամ լեզուներ սովորելու մասին ու մենք լավագույն պատմությունները կհրապարակենք մեր կայքում ու ֆեյսբուքի էջում։

Ինչպե՞ս մեզ գտնել։ Խմբերի մասին ստորև՝

Գերմաներենը սրտում
Գերմաներենը սրտում
….Չէի կարծում, որ գերմաներենը այս ընթացքում կդառնա իմ սիրելի լեզուն, բայց եղավ անսպասելին։ Ատելությունից սեր մեկ քայլ էր….

Բլոգի հեղինակ դառնալու համար, առաջարկում ենք լավագույն մտքերդ նախ հրապարակես մեր ֆորումի համապատասխան բաժնում, իսկ քո հետաքրքրությունները կիսող մարդկանց կգտնես մեր ֆեյսբուքի խմբերում։

English Learners Club-ում կգտնես թեմատիկ դասընթացներ, իվենթներ, այստեղ հիմնականում քննարկում ենք լեզվին վերաբերող խնդրահարույց հարցեր։

Tutor German Club-ը գերմանամոլների դրախտավայրն է՝ լիքը քննարկում, վիդեոնյութեր, կրթաթոշակների մասին նյութեր ու ինչ ուզես գերմաներենի հետ կապված։

Arts and Crafts Learners Club-ը նվիրված է մշակույթին, արվեստին, հետաքրքիր ու զվարճալի հոդվածներ, արվեստային հումոր ու լիքը տեղական իվենթներ ենք այստեղ հրապարակում։

Programming Learners Club-ը սկսնակների համար իսկական գիտելիքի աղբյուր է։

Business Learners Club-ը բիզնես ոլորտի վեբինարներ, դասընթացներ, հոդվածներ գտնելու համար լավ հարթակ է։

Netflix-ը և Google Chrome-ը առաջարկում են հաղթահարել սոցիալական հեռավորությունը միասին ֆիլմեր դիտելով։ Ավելացրեք համապատասխան extension-ը chrome-ին ու ընկերների հետ դիտիր ու քննարկիր սիրելի ֆիլմերը։

Socially distanced, intellectually engaged գաղափարին հանդիպեցի ֆեյսբուքի թայմլայնով անցնելիս։ Արդարության համար ահա սքրինշոթը, թե որտեղից եմ վերցրել մեր այս շաբաթվա կարգախոսը,

իսկ հաջորդ շաբաթվա ոգեշնչումս կարող եք լինել հենց դուք, եթե մի հիանալի միտք առաջարկեք։

Comments(0)

Leave a Comment