Ինչպե՞ս ներկայացնել դասընթացները

course.am -ում դասընթացներդ կարող ես գրանցել հստակ կառուցվածքով, ներկայացնել դրանց բովանդակությունը ու ավելի շատ ուսանողներ ունենալու մեծ հնարավորություն ունենալ։ Այն տարբեր տեսակի դասընթացների ամենամեծ որոնողական համակարգն է։

Tutor Academy- ուսումնական կենտրոնի էջը՝ որպես օրինակ
Tutor Academy- ուսումնական կենտրոնի էջը՝ որպես օրինակ
Մեր կրթական հարթակի էջը course finder-ում։ Ուսանողներին եւ աշակերտներին էլ Tutor Academy- ն տրամադրում է լեզվի մոբայլ դասընթացներ՝ ինքնուրույն ուսուցման համար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացները պետք է համատեղել համապատասխան դասագրքերի հետ: Այս մոբայլ դասընթացները հատկապես արդյունավետ են, եթե ցանկանում եք ամրապնդել դպրոցում ձեր ուսուցչի հետ սովորած բառապաշարը:
«Խոսակցական անգլերենի ինտենսիվ դասընթաց» դասընթացի էջի օրինակ
«Խոսակցական անգլերենի ինտենսիվ դասընթաց» դասընթացի էջի օրինակ
«Խոսակցական անգլերենի ինտենսիվ դասընթաց» Ոշադրություն՝ տվյալ դասընթացը ծառայում է որպես փորձնական օրինակ նրանց համար, ովքեր ուզում են իրենց դասընթացները ներկայացնել մեր կայքում։ Այստեղ լրացված են բոլոր դաշտերը, գրված է դասընթացի մասին ընդգրկուն բովանդակություն։

Ուսումնական կենտրոնի էջը պետք է ունենա

  • Cover photo/ետնանկարը չպետք է պարունակի շատ ինֆորմացիա, ցանկալի է, որ լինի ֆոնային նկար, ինչպիսին կարող ենք տեսնել համակարգչի էկրաններին (wallpaper): Նման նկարներ կգտնեք mickit.co-ում, feepik-ում, pexels-ում և այլն։
  • Լոգո։ Լոգոն ինքնության, ստորագրության նման է։ Լավ կլինի որ այն լինի մինիմալիստական։ Կարող եք պատրաստել canva-ով։
  • Էլեկտրոնային փոստի հասցե։ Պետք է ավելացնել այնպիսի հասցե, որին եկած նամակները ամեն օր ստուգում ես։ Բոլոր ծանուցումներդ ստանալու ես մեյլի միջոցով ուստի եթե չկա այս տվյալը, չես գտնի քո գրանցումների կամ թարմացումների մասին ինֆո։
  • Ֆիզիկական հասցե՝ մաքսիմալ ճգրիտ հասցե գրեք, որպեսզի Ձեզ գտնելը ավելի հեշտ լինի։
  • Հեռախոսահամարի առկայությունը պարտադիր է Ձեզ հետ ավելի արագ հեշտ կապ հաստատելու համար։
  • Կայք՝ եթե կենտրոնը կայք չունի, թողեք ֆեյսբուքի էջի հասցեն։
  • Կենտրոնի մասին հոլովակ։ Կենտրոնի մասին հոլովակ կարող եք նկարել նույնիսկ դուք հեռախոսով, վերբեռնեք յութուբ և հղումը տեղադրեք կայքում։ Հոլովակը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ է կատարվում Ձեր կենտրոնում։
  • Դպրոցի մասին նկարագրությունը պիտի լինի ծավալուն, նկարագրի ստեղծման պատմությունը, աշխատանքային քաղաքականությունը, կենտրոնի առաքելությունը, նպատակները, առաջիկա զարգացման պլանները։
  • Դպրոցի պատկերասրահ։ Նկարները ամենալավն են արտացոլում, թե ինչ է կատարվում դպրոցում։ Դրանք պետք է լինեն հետաքրքիր, տարբերվող, կադրերը՝ յուրահատուկ։ Առաջնորդվեք պատահական նկարները լավագույնն են սկզբունքով, բայց պահպանեք որակը։

Դասընթացների էջերը պիտի ունենան

  • Դասընթացի նկարը կարող եք կրկին պատրաստել canva-ով։ Այն պիտի լինի պարզ, վառ, որակով, ամփոփի դասընթացի բովանդակությունը։ Մի օգտագործեք նկարներ, որոնք ունեն watermark, շատ են օգտագործվում ուրիշ տեղերում, անորակ են։
  • Դասընթացի վերնագիրը պիտի լինի կարճ, բայց ամփոփ։ Եթե կարող եք այստեղ պահպանել unique-ություն, ապա դա հիանալի տարբերակ կստացվի։
  • Պարտադիր է նշել դասընթացի կատեգորիան, որը այս դեպքում ոլորտն է՝ հումանիտար գիտություններ, հասարակական, օտար լեզուներ և այլն։
  • Դասընթացի ավարտը նշում ենք այն դեպքում, երբ ուզում ենք որ դասընթացը այլևս չերևա որոնողական համակարգում, սա կիրառում են իվենթներ ավելացնելիս։
  • Դասընթացի տեսակը ավելի է հստակեցնում, թե ինչ եք դասավանդում՝ ստանդարտ դասընթաց է, թե հատուկ։
  • Առարկան, հմտություններ, առավելություններ։ Հմտությունները ամփոփ ներկայացնում են, թե դասընթացի ընթացքում ինչ հմտություն ձեռք կբերի ուսանողը, առավելությունները այդ դասընթացի առավելություններն են, օրինակ՝ նյութերը տրամադրվում են կենտրոնի կողմից, wifi կամ գրադարան կա։
  • Նշիր դասընթացը խմբային է, թե անհատական՝ ավելի հեշտացնելու համար գրանցումների ընթացքը։
  • Գին և զեղչեր։ Գինը նշելիս պետք է ընտրել վճարումը ինչպես է կատարվելու՝ ամսական, դասընթացի համար, թե մեկ պարապմունքի։ Զեղչեր ավելացնելը օգնում է ավելի շատ ուսանողներ ձեռք բերել, այս պահին կարող եք ավելացնել երեք տեսակի զեղչ՝ սովորական, նախնական, վերջին պահի։
  • «Դասընթացի մասին» հատվածը դասընթացի ծավալուն նկարագրությունն է, պատմում է, թե ինչպես է այն կազմվել, ում համար է նախատեսված և այլն։
  • Բովանդակությունը պատմում է դասընթացի ընթացքում կիրառվող նյութերի մասին՝ գրքեր, վիդեո կամ աուդիո նյութեր, գուցե խաղալիքներ։
  • Պատկերասարահը կարևոր բաղադրիչ է նրանց համար, ովքեր սիրում են մեկ աանգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Ընտրեք Ձեր նկարներից ամենայուրօրինակները, գուցե՝ տարօրնակները, մարդիկ սիրում են նկարներում վառ, ժպտադեմ մարդկանց ու գործողություններ տեսնել։
  • Ամենակարևորը՝ Գրաֆիկ։ Մարդկանց համար շատ կարևոր է հասկանալ, թե երբ ու ինչ տևողության դասընթացի են դիմում։ Պետք է հստակ սահմանել դասընթացներիդ գրաֆիկները, գրել թե երբ են դրանք սկսվելու ու ավարտվելու։ Եթե դու գրաֆիկը պատրաստում ես՝ հաշվի առնելով քեզ դիմած մարդկանց նախընտրությունները, ապա պարզապես մի քանի մոտավոր գրաֆիկներ պատրաստիր առաջիկայի համար, հետո դրանք կհարմարեցնես ուսանողներիդ նախընտրություններին ու քո աշխատանքային ռեժիմին։

Comments(0)

Leave a Comment