Օնլայն դասընթացներ՝ գրանցվե՞լ, թե՝ ոչ

Բարև։ Այս շրջանում ինչն է շատ՝ առցանց դասընթացները։ Այնուամենայնիվ, շատերը հրաժարվում են դրանց մասնակցելուց։ Այս հոդվածն այն մասին է, թե ինչու պետք չէ խուսափել առցանց դասընթացներին մասնակցելուց, և ինչ առցանց դասընթացներ կան հաջորդ շաբաթվա համար։

Այս հոդվածի համար ես զրուցեցի English Learners Club-ի, իսկ Սվետան՝ Tutor German Club-ի անդամների հետ, ու խնդրեցինք նրանց պատմել առցանց դասերի լավ ու վատ կողմերի մասին։

Լավ կողմեր

  • ժամանակի խնայում
  • հարազատ միջավայր (տուն)
  • ճանապարհածախսի խնայում
  • ավելի լավ կենտրոնացում

Վատ կողմեր

  • տեխնիկական խնդիրներ
  • դեմ առ դեմ շփման պակաս

Բայց մենք այսքանով չսահմանափակվեցինք ու խնդրեցինք, որ մեր ընկերներից Լուսինեն Arts and Crafts Learners Club-ից պատմի իր փորձը հոլովակով։ Նայե՞նք

IELTS/TOEFL. ՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՑԱՆՑ, ԹԵ՝ ՈՉ

Առցանց դասընթացների արդյունավետության մասին զրուցեցինք նաև Օլգա Ստեփանյանի հետ, որը 12 տարվա առցանց դասավանդման փորձ ունի։

Նա ասում է. «IELTS/TOEFL դասընթացների համար նախ և առաջ շատ են հենց առցանց աղբյուրները, և ամենակարևորը՝ TOEFL-ը և այս տարվա հունվարից արդեն նաև IELTS-ը անցկացվում են համակարգչով, ուստի այս քննություններին պատրաստվող մարդու համար առցանց պատրաստվելը կարող է նաև առավելություն լինել»։

Անցումը առցանցի արդեն անխուսափելի է։ Շատ գործատուներ են հասկացել, որ աշխատակիցները ավելի պրոդուկտիվ են, երբ աշխատում են տանից։ Շատերը հասկացել են, որ անիմաստ է այդքան գումար վատնել տարածքներ վարձելու վրա, երբ կարելի է ամեն ինչ կազմակերպել տանը։ Որքան էլ դժգոհենք տեխնիկական խնդիրներից, ապագան մեծ ցանցինն է, ու եթե ուզում ենք քայլել դեպի ապագա, պիտի կարողանանք ընդունել դրա առաջարկած լավ կողմերը։

Համաշխարհային մակարդակով արդեն մի քանի դասընթացներ ռեկորդ են սահմանել գրանցումների թվով, մասնավորապես՝ Բերքլիի համալսարանի  science of happiness ուրախ ապրելու հոգեբանության դասընթացին գրանցվել է կես միլիոն ուսանող ամբողջ աշխարհից, իսկ Յեյլի համալսարանի The Science of Well Being անվճար դասընթացին գրանցումների թիվը աճել է 295 տոկոսով։

Առանձնացրել եմ օտար լեզուների առաջիկա առցանց դասընթացները, հանդիպումները, քննարկումները։

Գերմաներենի օնլայն ինտենսիվ դասընթաց
Գերմաներենի օնլայն ինտենսիվ դասընթաց

Անգլերենով չատ անել ցանկացողները կարող են միանալ մեր տելեգրամի խմբին, իսկ այս ամենի մասին առաջինը իմանալ ցանկացողները՝ channel-ին։

Մինչ հաջորդ շաբաթ

Comments(0)

Leave a Comment