5 խորհուրդ քննության ժամանակ հաշվիչ օգտագործելու համար

Բարև։ Այս հոդվածի առաջին մասում ներկայացրի SAT քննության ժամանակ հաշվիչների վերաբերյալ կանոնները, իսկ այսօր քննությանը պատրաստվող ուսանողների հետ մի քանի խորհրդով կկիսվեմ։

Եթե հետաքրքրված ես մաթեմատիկայի դասընթացներով, միացիր SAT/GRE Learners Club-ին։

Խորհուրդներ՝ դասընթացների ու քննության ժամանակ հաշվիչների օգտագործման վերաբերյալ։ Դպրոցում հաճախ չէ, որ աշակերտներն օգտագործում են scientific հաշվիչ։ Որպես կանոն, մեծամասնությունը սովոր է օգտագործել իր հեռախոսը։

Եթե սկսում եք հաճախել SAT քննության պատրաստության դասընթացների, առաջին իսկ օրվանից դադարեք օգտագործել ձեր հեռախոսը հաշվարկների համար։ Խնդիրն այն է, որ վաղ թե ուշ յուրաքանչյուր ուսանող սկսելու է օգտագործել հաշվիչ հեռախոսի փոխարեն, սակայն որքան ուշ տեղի ունենա այդ փոփոխությունը, այդքան քիչ ժամանակ ունի նա հաշվիչն օգտագործելու մեջ հմտանալու համար։ Առաջին հայացքից լուրջ խնդիր չէ։ Սակայն պետք է հիշել, որ յուրաքանչյուր վրիպակ թանկարժեք վարկյաններ ու միավորներ է խլելու ձեզանից քննության ժամանակ։

Վատագույն դեպքն էլ այն է, որ մինչև քննության օրը ուսանողն օգտագործի իր հեռախոսը, իսկ քննության ժամանակ ստիպված սկսի օգտագործել հաշվիչ։ Սա լուրջ խնդիր է, քանի որ քննության ժամանակ առանց դրա էլ առկա է լարվածություն։ Երբ նոր գործիք ես օգտագործում, ժամանակ է պետք դրան ընտելանալու ու հմտանալու համար։ Քննության ընթացքում այդ ժամանակն ուղղակի չկա։

Մտքում հաշվարկներ անելը հեշտ չէ, սակայն փորձ ու հմտություն ունենալու դեպքում կարող եք բազմաթիվ պարզ հաշվարկներ անել մտքում, ինչը ժամանակ կխնայի։ Երբ սկսում եք պատրաստվել քննությանը, ու դեռ շաբաթներ կան առջևում, փորձեք պարզ հաշվարկներն անել մտքում ու ստուգեք ինքներդ ձեզ հաշվիչի օգնությամբ։ Ժամանակի հետ կգա վստահություն, ու շատ դեպքերում կկարողանաք խուսափել հաշվիչ օգտագործելուց։

Եթե չունեք այդ փորձն ու հմտությունը, բնականաբար, մտքում հաշվարկներ անելը խորհուրդ չեմ տալիս։ 

Քննության ժամանակ խնդիրները կարդալիս արագ նշումներ արեք, կամ ընդգծեք կարևոր բառեր կամ թվեր։ Մարդու ուշադրությունն ու կենտրոնացումը թուլանում են երկարատև լարվածության ժամանակ։ Հաճախակի, փորձնական թեստերի ժամանակ, նույնիսկ ամենապատրաստված ու հմուտ ուսանողները թույլ են տալիս վրիպակներ՝ թիվը սխալ են կարդում կամ հիշում, թիվը սխալ են մուտքագրում հաշվիչի մեջ և այլն։ Որոշ պահերին ուշադրության թուլացումը մարդու բնույթի մաս է։ Նույնիսկ հաշվիչը չի օգնի, եթե մուտքագրված թիվը արդեն իսկ սխալ է։ Սակայն մենք կարող ենք օգնել ինքներս մեզ՝ ավելի ակնհայտ, ավելի ընթեռնելի դարձնել խնդրի պայմանները, որի հետևանքով վրիպակ անելու հավանականությունը կնվազի։

Ավելին, նույնիսկ 4-րդ բաժնում կան դիտավորյալ շատ պարզ խնդիրներ, որոնք հաշվիչով լուծելն ավելի ժամանակատար է, քան պարզապես մտքում կամ նշումների միջոցով։ Ուսանողը պետք է նկատի, որ խնդիրը հեշտ է ու իմաստ չկա հաշվիչ օգտագործելու։ Այն ուսանողները, որոնք դա կնկատեն, ժամանակային առավելություն կստանան։

Քննությանը մի տարեք հաշվիչ, որին սովոր չեք, երբեք չեք օգտագործել կամ որը լրիվ նոր է։ Դա միայն կխանգարի ու կարող է լուրջ խնդիր դառնալ՝ քննության լարվածության հետ համադրվելով։ Լրիվ նոր հաշվիչը, որը դեռ փորձված չէ, կարող է գործարանային խոտան ունենալ ու պարզապես չաշխատել։ Հաշվիչը, որին սովոր չեք, կարծես մեքենա է, որը վարել չգիտեք. այնքան էլ օգտակար չէ։

Մի վստահեք այդ կարճ ժամանակում ձեր տեսողական հիշողությանը, միշտ ստուգեք մուտքագրվելիք թվերը։ Սա կօգնի նվազեցնել վրիպակները, որոնք նույնիսկ հաշվիչի առկայությունը չի կարող բացառել։

Հաշվիչների վերաբերյալ պաշտոնական կանոններին ծանոթացեք այս հղումով։

Հաշվիչը շատ իրավիճակներում հեշտացնում է աշխատանքը։ Սակայն քննությանը գրանցվելիս պետք է պատրաստ լինել բոլոր այն գործոններին, որոնք կարող են խանգարել, ոչ արդյունավետ դարձնել դրա օգտագործումը, կամ ընդհանրապես իմաստազրկել, ինչպես, օրինակ, սխալ թվերի մուտքագրումն է։ Միաժամանակ պետք է սթափ գնահատել մեր առօրյայում հեռախոսների բացասական ազդեցությունը. սովորեք հաշվել մտքում, ինչը չեք կարող՝ վստահեք հաշվիչին։ 

Այսքանը հաշվիչների տարբերությունների մասին, իսկ հոդվածի հաջորդ մասում մի քանի օգտակար խորհուրդ կտամ դասընթացների ու քննության ժամանակ հաշվիչների օգտագործման վերաբերյալ։

Չմոռանաք կարդալ նաև՝
Ի՞նչ հաշվիչ ընտրել քննության գնալիս
Խմբային և անհատական դասեր. ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն
Խմբային և անհատական դասեր. Մաս 2՝ Դասընթաց vs դասախոսություն
IELTS/TOEFL. պատրաստվե՞լ քննություններին առցանց, թե՝ ոչ

Կարեն Աթալյանց
Էջը course.am կայքում՝ https://bit.ly/Կարեն-Աթալյանց
Կայք՝ https://www.karenatalyants.com/
Ֆեյսբուքի խումբ՝ SAT/GRE Learners Club

Comments(0)

Leave a Comment