Careers

Ողջույն։ Վերջին անգամ ե՞րբ եք ուսումնասիրել աշխատանքի հայտարարությունների կայքերը։ Ի՞նչ հայտարարություններ եք տեսել՝ «պահանջվում են ծրագրավորողներ, SMM մասնագետներ, գրաֆիկ կամ UI/UX դիզայներներ…»

Իսկ այս մասնագիտություններից ո՞րն է հնարավոր սովորել ո՞ր համալսարանում։ Մինչ օրեցօր աշխատաշուկայում ավելանում են նոր մասնագիտությունները և պահանջվում են ավելի հմուտ մասնագետներ, մեր համալսարաններում մենք դեռ դիպլոմներ ենք ստանում, որոնք ոչնչով չեն օգնում գործատուի հետ հարցազրույցի ժամանակ։

Եվ համալսարանական կրթությունը գնալով իր տեղը զիջում է ոչ ֆորմալ կամ շարունակական կրթությանը։ Մենք մասնագիտություններ ենք ձեռք բերում տարբեր ուսումնական կենտրոններում, շատերս էլ՝ աշխատանքում։

Հարց է առաջանում՝ «ո՞րն է դիպլոմի դերը»։

Այս հոդվածի համար ես զրուցեցի English Learners Club-ի, իսկ Սվետան՝ Tutor German Club-ի անդամների հետ, ու խնդրեցինք նրանց ներկայացնել, թե ինչ են ուսումնասիրել համալսարանում, ինչ մասնագիտությամբ են այժմ աշխատում, որն է համալսարանական կրթության դերը իրենց կյանքում։

Անգլերենի խմբի անդամներից մեկը պատմում է. «Համալսարանում սովորել եմ միջուկային ֆիզիկա, բայց սովորելու ընթացքում պարզ դարձավ, որ այս մասնագիտությամբ աշխատել կարող եմ, եթե շարունակեմ ակադեմիական ոլորտում մնալ։ Սկսեցի ինքնուրույն ծրագրավորում սովորել ու հիմա այդ ոլորտում եմ, միշտ էլ սովորելու նոր բաներ կան, դա շարունակական պրոցես է։ Բայց եթե հետ տամ ժամանակը, նորից կընդունվեմ համալսարան, որովհետև այն ինձ տվել է այսօրվա ունեցածս աշխարհայացքը»։

Իսկ մեդիա փորձագետ Ալեքսանդրն էլ մեզ պատմեց ոչ ֆորմալ կրթության առավելությունների մասին։ Դիտենք՝

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. AUA OPEN EDUCATION

Համալսարանների նշանակության և շարունակական կրթության մասին խոսեցինք ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի ղեկավար Լուսինե Հայեսի հետ։

Նա ասում է. «Ակադեմիական կամ ֆորմալ կրթության դերը մարդու ընդհանուր աշխարհայացքի, մտածողության ձևավորումն է։ Համալսարանում սովորում ենք մտածել ու գործել։ Այսինքն՝ չի կարելի ասել, որ շարունակական կրթությունը փոխարինում է համալսարանին, այս կառույցները պիտի գործեն համալսարաններին զուգահեռ, դառնան հետազոտական կենտրոններ և տեղեկացնեն համալսարանին, թե ինչպիսի կրթական ծրագրերի կարիք կա՝ այդպիսով իմաստավորելով համալսարանի գոյությունը»։

Ինչպես արդեն ասացի, աշխարհը շարունակում է նոր մասնագիտություններ հնարել ու նոր մասնագետների պահանջը գնալով մեծանում է։ Բայց մեր կրթական ոլորտը անհամեմատ դանդաղ է արձագանքում աշխատաշուկայի մարտահրավերներին։ Մնում է ինքներս գլխներիս ճարը տեսնենք։

Ինչպե՞ս։ Նոր մասնագիտություններ ու հմտություններ կարելի է սովորել երկու տարբերակով՝ ինքնուրույն համացանցը փորփրելով, տարբեր ուսումնական կենտրոնների կազմակերպած թրեյնինգների մասնակցելով։ Քանի որ առաջին հարցում օգնել չեմ կարող, առանձնացրել եմ առաջիկա լավագույն դասընթացները, վեբինարները, որոնց կարող եք մասնակցել։

Առանձնացրել ենք օտար լեզուների առաջիկա առցանց դասընթացները, հանդիպումները, քննարկումները։

Գերմաներենի օնլայն ինտեսիվ դասընթացներ
Գերմաներենի օնլայն ինտեսիվ դասընթացներ
Դասընթացը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ընդհանրապես չգիտեն գերմաներեն։
IELTS նախապատրաստական անվճար դասընթացներ
IELTS նախապատրաստական անվճար դասընթացներ
Բրիտանական խորհուրդն առաջարկում է IELTS անվճար վեբինարների շարք, որոնք կվարեն մեր միջազգային փորձագետները։
Lasst uns deutsch sprechen
Lasst uns deutsch sprechen
Հանդիպում ենք նորից օնլայն։ #Tutor German Club-ը հրավիրում է բոլոր լուսավոր ու պոզիտիվ գերմանախոսներին միասին ջերմ ու մտերմիկ զրույց ունենալու։ Ժամը 13:00-ին։
Իսպաներենի անհատական դասընթաց
Իսպաներենի անհատական դասընթաց
Դասընթացը նախատեսված է իսպաներենի սկսնակ մակարդակի գիտելիքներ ունեցող անձանց համար։ Դասընթացը տարիքային սահմանափակում չունի:
Առցանց կինոքննարկում. Ստրոշեկ
Առցանց կինոքննարկում. Ստրոշեկ
ֆիլմը պետք է դիտել նախապես,Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:
Beginner's German
Beginner's German
The German Language Beginner level course is designed for everyone who wants to learn German from scratch, master the language with all four skills: speaking, listening, reading, writing.
Photomarathon/Ֆոտոմարաթոն
Photomarathon/Ֆոտոմարաթոն
Արտակարգ դրության ընթացքում մենք տանն ավելի շատ ժամանակ ենք անցկացրել, քան երբևէ։ Ուստի DAAD-ն և «Գյոթե ինստիտուտը» որոշեցին կազմակերպել ֆոտոմարաթոն՝ չորս պատի ներսում։

Անգլերենով չատ անել ցանկացողները կարող են միանալ մեր տելեգրամի խմբին, իսկ այս ամենի մասին առաջինը իմանալ ցանկացողները՝ channel-ին։

Մինչ հաջորդ շաբաթ

Comments(0)

Leave a Comment