7 ֆիլմ, որ պետք է դիտել երեխաների հետ

Ընդունված է մտածել, որ երեխաների կրթությամբ զբաղվելու համար պարտադիր է նրանց ստիպել շատ գրքեր կարդալ, տարբեր դասընթացների հաճախել և ազատ ժամանակն ուղղել միայն կրթական ծրագրեր դիտելուն։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների մոտ կրթության հանդեպ սեր սերմանելու համար այս բոլոր «պարտադիր» մեթոդներն այդքան էլ արդյունավետ չեն։

Այս անգամ ուզում եմ առաջարկել երեխաների հետ «պարտադիր» դիտման ֆիլմերի յոթնյակ, որոնք ոչ միայն կօգնեն երեխաներին զարգացնել տարբեր հմտություններ, այլև կհետաքրքրեն երեխային և կմոտիվացնեն ամենատարբեր բնագավառներում կրթությունը շարունակել։

  1. Շնորհալին/ Одарённая / Gifted – 2017

Յոթնյակն սկսում ենք 2017 թվականի արտադրության «Շնորհալին» ֆիլմով։ Ֆիլմը պատմում է յոթամյա շնորհալի մի աղջնակի մասին, ով ունի իր տարիքից առավել զարգացած մաթեմատիկական տաղանդ։ Երեխայի հարազատները կարծում են, որ աղջկա տաղանդը չափազանց յուրահատուկ է հանրակրթական դպրոց հաճախելու համար, և նա պետք է կրթությունը շարունակի հատուկ դպրոցում՝ պատրաստվելով մաթեմատիկային նվիրված կյանքին։

  • Ժանրը՝ դրամա
  • Տևողությունը՝ 1 ժամ 41 րոպե
  • Տարիքային սահմանափակում՝ 13 տարեկանից բարձր

2. Աքիելայի փորձությունը/ Испытание Акилы/ Akeelah and the Bee – 2006

2006 թվականի այս ֆիլմը պատմում է 11-ամյա Աքիելայի՝ Լոս Անջելեսի հարավում բնակվող աղջկա մասին, ով հայտնաբերում է, որ անգլերենի ուղղագրության տաղանդ ունի, և ցանկանում է մասնակցել Ազգային ուղղագրական մրցաշարի: Չնայած մոր առարկություններին՝ Աքիելան չի հանձնվում, օգնություն է ստանում իր ուսուցչից, և իր համայնքի աջակցության շնորհիվ՝ ուղևորվորվում իր երազանքի հետևից։

  • Ժանրը՝ դրամա
  • Տևողությունը՝ 1 ժամ 52 րոպե
  • Տարիքային սահմանափակում՝ չկա

3. Օգոստոս Ռաշ/ Август Раш/ August Rush – 2007

Բնատուր երաժշտական տաղանդ ունեցող Էվանը փախչում է մանկատնից Նյու Յորք իր ծնողներին գտնելու նպատակով: Ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է Վիզարդին, ով տղայի տաղանդը հայտնաբերելուց հետո, ծրագրում է օգուտներ քաղել նրա տաղանդից:

  • Ժանրը՝ դրամա
  • Տևողությունը՝ 1 ժամ 53 րոպե
  • Տարիքային սահմանափակում՝ 12 տարեկանից բարձր

4. Հերոսների քաղաքը/ Город героев/ Big Hero 6 – 2014

Ռոբոտաշինության գիտակ Հիրոն ապրում է Սան Ֆրանսոկիո քաղաքում: Իր ավագ եղբոր՝ Թադաշիից զատ, Հիրոյի ամենամոտ ընկերը Baymax ռոբոտն է, որի միակ նպատակը մարդկանց մասին հոգալն է: Երբ իրադարձությունների աղետալի շրջադարձը Հիրոյին ներգրավում է վտանգավոր սյուժեի մեջ, նա փոխակերպում է Բայմաքսին և նրա մյուս ընկերներին՝ Go Go Tamago-ին, Wasabi-ին, Honey Lemon-ին և Fred-ին բարձր տեխնոլոգիական հերոսների խմբի:

  • Ժանրը՝ արկածային
  • Տևողությունը՝ 1 ժամ 42 րոպե
  • Տարիքային սահմանափակում՝ չկա

5. ՆՆջեցյալ պոետների միություն/ Общество мертвых поэтов/ Dead Poets Society – 1989

Անգլերենի նոր ուսուցիչ Քենթ Քիթինգը սկսում է դասավանդել միայն տղաների համար նախատեսված գիշերօթիկ ​​դպրոցում, որը հայտնի է իր հին ավանդույթներով և բարձր չափանիշներով: Նա օգտագործում է ոչ ավանդական մեթոդներ իր աշակերտներին լսելի դառնալու համար, ովքեր ծնողների և դպրոցի կողմից ահռելի ճնշումների են ենթարկվում: Ուսուցիչը պոեզիան օգտագործում է գիշերօթիկ դպրոցի աշակերտներին ինքնարտահայտման նոր բարձունքների հասցնելու համար։ Քիթինգի օգնությամբ շատ ուսանողներ սովորում են դուրս գալ կաղապարներից և ձգտել իրենց երազանքների իրագործմանը:

  • Ժանրը՝ դրամա
  • Տևողությունը՝ 2 ժամ 8 րոպե
  • Տարիքային սահմանափակում՝ 6 տարեկանից բարձր

6. Փոքրիկ մարդուկ Թեյթը/ Маленький человек Тейт/ Little Man Tate – 1991

Ֆիլմը պատմում է Ֆրեդ Թեյթի՝ 7 տարեկան բարձր IQ-ով տղայի մասին: Նրա միայնակ մայրը անհանգստանում է, որ Ֆրեդը կարող է ավելի հեշտ ընտելանալ իր նման տաղանդավոր երեխաների շրջապատում։ Չնայած վերապահումներին ՝ նա թույլ է տալիս Ֆրեդին գնալ տաղանդաշատ երեխաների համար ամառային ճամբար։ Ֆրեդի ուսումը առաջ է մղվում, բայց երբ նա պատրաստվում է ազգային հեռուստամրցույթի մասնակցությանը, նա կանգնում է ընտրության առաջ՝ յուրահատուկ կրթությունը շարունակել, թե նորմալ կյանք վարել:

  • Ժանրը՝ դրամա
  • Տևողությունը՝ 1 ժամ 39 րոպե
  • Տարիքային սահմանափակում՝ չկա

7. Ծանոթություն Ռոբինսոնների հետ/ В гости к Робинсонам/ Meet the Robinsons – 2007

Այս մուլտֆիլմում տղա-հանճար Լյուիսը կորցնում է իր վերջին գյուտը հետ բերելու հույսը, որը գողացել էր Բոուլեր Հեթ Գայը։ Հենց այդ ժամանակ ապագայից ժամանում է երիտասարդ Ուիլբուր Ռոբինսոն՝ Լյուիսին իր ժամանակի մեքենայով ապագա տեղափոխելու համար: Տղաներն ապագայում մեկ օր են անցկացնում Ուիլբուրի էքսցենտրիկ ընտանիքի հետ և միաժամանակ բացահայտում մի զարմանալի գաղտնիք:

  • Ժանրը՝ արկածային
  • Տևողությունը՝ 1 ժամ 34 րոպե
  • Տարիքային սահմանափակում՝ չկա

Իսկ դիտելուց հետո…

Ապացուցված է, որ այս ֆիլմերի դիտումը կմոտիվացնի երեխաներին ավելի խորացված ուսումնասիրել մաթեմատիկա, անգլերեն, արվեստ, դիզայն, ռոբոտաշինություն և ուղղակի կխրախուսի ձգտել իրագործել տարբեր երազանքներ։

Գուցե այս դասընթացներին գրանցվե՞ք։

Comments(0)

Leave a Comment