Օնլայն, թե՞ Օֆլայն դասընթացներ

Մենք շարունակ առնչվում ենք Ժամանակակից տեխնոլոգաների ազդեցություններին։ Եվ այդ ազդեցությունները չէին կարող իրենց դերը չունենալ նաև կրթության ոլորտում։ Քանի որ վերջերս լեզուներ ուսումնասիրող մարդիկ նախընտրում են առցանց դասերը, այսօր ուզում եմ խոսել հենց այդ դասերի մասին ու մասնավորապես առանձնացնել առցանց և անցանց (տեքստում՝ օնլայն և օֆլայն) դասերի առավելություններն  ու թերությունները։

Մինչ վերջիններիս ծանոթանալը, ասա նախնական ընտրությունդ։

  • Սովորել տանն ու ճկուն ռեժիմով,
  • Սովորել անհատական մոտեցմամբ,
  • Համատեղել դասերը այլ զբաղմունքի հետ,
  • Միանգամից  մի քանի օնլայն դասերի մասնակցել,
  • Ժամանակը ավելի արդյունավետ օգտագործել։

Հատկապես ձմռանը, երբ տանից դուրս գալու տրամադրություն չունես, օնլայն դասերը լավագույն տարբերակն են։ Մի բաժակ թեյ, տաք ծածկոց ու ականջակալներ, ու տանը նստած նոր լեզու ես սովորում։ Այլևս կարիք չկա ժամանակ ու գումար ծախսել երկար ճանապարհի վրա։ Փոխարենը կարելի է այն տրամադրել ավելի շատ գիտելիքներ ստանալուն։ Բացի այդ կարող ես ճկուն գրաֆիկ ունենալ, պարապել ուշ ժամերի, կամ հեշտորեն փոխել դասաժամը, եթե այն քեզ հարմար չէ, մինչդեռ օֆլայն դասերի պարագայում՝ նման հնարավորություն չես ունենում։ Նաև պիտի ասեմ, որ օնլայն դասերը հարմար են այն մարդկանց համար, որոնք տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեն։ Օնլայն դասերը հիմնականում անհատական բնույթ են կրում, այսինքն՝ դասերին մասնակցում ես դու և ուսուցիչդ, ինչը նշանակում է, որ ողջ ուշադրությունը քեզ վրա է սևեռված, և ավելի արագ կարող ես յուրացնել դասը։ Օնլայն դասերը կարելի է նաև համատեղել այլ դասերի հետ. այն ժամանակը , որ պիտի ծախսեիր դպրոց հասնելու ու վերադառնալու վրա, կարող ես օգտագործել մեկ այլ դասընթացի մասնակցելու համար։

  • Անձնային շփման բացակայություն,
  • Տեխնիկայի խափանումներ։

Օնլայն դասերը մի շարք առավելությունների հետ մեկտեղ՝ նաև մի քանի թերություններ ունեն։ Առաջին, ամենաակնհայտ թերությունը ուղիղ շփման բացակայությունն է։ Չես կարող շփվել ուսուցչիդ հետ, տեսնել նրա բոլոր ռեակցիաները, հասկանալ ժեստերը։ Իսկ այս բոլոր գործոնները շատ կարևոր են ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները ձևավորելու և ընդհանուր մթնոլորտը ավելի ոգեշնչող ու տրամադրող դարձնելու համար։ Եթե տաք սենյակն ու հարմարավետ պայմանները հաճելի են, ապա դասասենյակի մթնոլորտը ավելի պարտավորեցնող ու տրամադրող է։ Բացի այդ, օնլայն դասերի ժամանակ հաճախ տխնիկական խնդիրներ են առաջանում, որոնք խաթարում են դասի բնականոն հունը։

  • Ուղիղ շփում ուսուցչի և խմբակիցների հետ,
  • Տրամադրող ու պատասխանատու միջավայր։

Օֆլայն դասընթացների առավելությունները իհարկե լրացնում են օնլայն դասընթացների թերությունները։ Ամենակարևոր առավելությունները նրանք են, որ օֆլայն դասերի ժամանակ սովորում ես ավելի պարտավորեցնող ու տրամադրող միջավայրում։ Չկան տեխնիկական խնդիրներ, շփվում ես ուսուցչի հետ ու անմիջապես հասկանում նրա ռեակցիաները։ Ոչինչ չի խանգարում դասը բնականոն հունով անցկացնելուն։

  • Դասերին հաճախելու համար Ժամանակի ու էներգիայի ծախսում,
  • Ֆիքսված դասացուցակներ։

Բնականաբար, օֆլայն դասերի թերություններն էլ, իրենց հերթին, հակադրվում են օնլայն դասերի առավելություններին։ Այս դեպքում այն ժամանակը, էներգիան ու ֆինանսները, որ կարող էիր ծախսել այլ զբաղմունքի վրա, ծախսվում են դասերի հաճախելու վրա։ Բացի այդ, օնլայն դասերին կարող ես մասնակցել նաև այն ժամանակ, երբ վատառողջ ես, կամ դրսում հորդառատ անձրև է, իսկ օֆլայն դասերը պահանջում են ֆիզիկական մասնակցություն։ Օֆլայն դասերի ժամանակ նաև շատ դժվար է ճկուն գրաֆիկ կազմելը, որովհետև ուսուցիչը կամ խմբակիցները տարբեր վայրերից են գալիս, ու քանի որ դպրոց հասնելը ժամանակատար է, չես կարող պարզապես դասից մի քանի ժամ առաջ խնդրել՝ ավելի շուտ կամ ավելի ուշ սկսել դասը։

Հիմա երբ գիտես օնլայն ու օֆլայն դասերի առավելություններն ու թերությունները, ընտրություն կատարելը մեծապես պայմանավորված է քո նախընտրություններից։ Միայն հաշվի առ, որ երկու տեսակի դասընթացի թերություններն էլ լուծելի են։ Օնլայն դասերի դեպքում կարող ես բարձրորակ տեխնիկա օգտագործել, իսկ օֆլայն դասերի պարագայում գտնել քեզ ամենամոտ ու լավագույն պայմաններն առաջարկող լեզվի դպրոցները։

Comments(0)

Leave a Comment