Գերմաներեն գիտե՞ս՝ ընդունված ես

Դե ինչ նորաթուխ համալսարանավարտներ ու դեռ ուսանողներ։ Եկե՞լ է պահը, որ գտնեք նոր/առաջին աշխատանքը։ Պետք չէ լարվել, ամեն ինչ կստացվի, եթե լավ գիտես գերմաներեն, բաց ես նոր գաղափարների համար ու ճկուն։ Պետք չէ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո լքել երկիրը։ Մի որոշ ժամանակ մնացեք, ուսումնասիրեք տեղական շուկան ու հաստատ հերիք չէ առանց աշխատանքի չեք մնա, նաև հնարավորություն կստեղծվի միանգամից մի քանի տեղ աշխատելու, դա էլ իհարկե՝ part-time (ոչ ամբողջական կամ կես դրույքով): 

Դեռ համալսարանը չավարտած՝ սկսել եմ աշխատել՝ սկզբում դասավանդելով գերմաներեն, հետո ՏՏ-ում՝ օգտագործելով իմ իմացած բոլոր լեզուները, բայց ոչ՝ ծրագրավորման ։ԴԴ Այս հատվածից կարող ենք ենթադրել, որ արդեն իսկ երկու հնարավոր ոլորտում կգտնես աշխատանք։ Իմ դեպքում համադրել եմ լեզվական գիտելիքս, մեթոդիկայի  ու տեխնիկական հմտություններս՝ ստանալով հետաքրքիր մասնագիտություն` content manager։ Եթե միայն լեզվական լավ գիտելիք ունենաս, կամ եթե ընդհակառակը միայն տեխնիկական հմտությունների տիրապետես, հնարավոր է բավարար չլինի։ Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս ինքնազարգանալու ու ինքնակրթվելու համար։ Կարող ես գերմաներենով մասնագիտական, տեխնիկական գրականություն կարդալ ու ուսումնասիրել տարբեր էջերի, բլոգների աշխատանքը։Եթե ցանկություն առաջանա, կարող ես նաև ծրագրավորման մեջ խորանալ, բայց դրա մասին դեռ կխոսենք հաջորդ հոդվածներում։

Տուրիզմը և սպասարկման ոլորտը մեծ հնարավորություն են տալիս գերմանախոսներին իրենց աշխատանքային էներգիան և պոտենցիալը ռեալիզացնելու համար։ Դարձեք գիդ ու կունենաք արկածներով լեցուն կյանք։ Կստեղծեք նոր կապեր, հետո էլ դուք կգնաք որպես զբոսաշրջիկ Եվրոպա,  փորձի փոխանակում կանեք, կսովորեք նոր մեթոդներ կամ շփման ձևեր Հայաստանում կիրառելու համար։

Այս ամենից բացի, մեծ պահանջ կա նաև սպասարկման ոլորտում՝ հյուրանոցներում ու հյուրատներում, օնլայն վաճառք իրականացնող խանութների հայաստանյան մասնաճյուղերում։ Նմանատիպ աշխատանքը քեզ կօգնի միշտ լեզուն ակտիվ պահել, չձանձրանալ ու նոր, հետաքրքիր ծանոթություններ ստեղծել։

Հիշենք արդեն վաղուց ծեծված, բայց փաստացի ճշմարիտ արտահայտությունը՝ «Ով փնտրում է, անպայման կգտնի»։ Բարձր եմ գնահատում մարդկանց՝ Հայաստանում մնալու ցանկությունը։ Մնացեք ձեր երկրում, ապրեք մարդավայել կյանքով ու սիրեք այն, ինչ ունեք։ Ժամանակավոր ուրիշ երկրում ապրելը ձեզ շատ կօգնի, որ ևս մեկ անգամ այլ հայացքով նայեք իրականությանը և ցանկանաք ձեր հայրենիքում գտնել մշտական աշխատանք։

Կարդա նաև՝
Կամավորական և Au-Pair ծրագրերը Գերմանիայում
Ինչքան ժամանակում կսովորես գերմաներեն
Ինչպես հաղթահարել օտար լեզվով խոսելու վախը

Comments(0)

Leave a Comment