IT աշխարհն այս շաբաթ՝ 03.02. – 10.02.2020

Դրսում տիրող ցուրտ եղանակը, իհարկե, շատերիս համար լավագույն տարբերակ է թողնում տանը թեյի տաք բաժակը գրկելը ու սիրելի երգերն ու կինոները վայելելը։ Այնուամենայնիվ, մեզնից ոմանք այդքան շուտ չեն հանձնվում տանը մնալու գայթակղությանը, ու եթե դու նրանցից մեկն ես, քեզ համար պատրաստել եմ հաջորդ շաբաթ սկսվող դասընթացների ու իվենթների ցանկը։

Business Development Group (BDG)-ն սկսում է QA automatication հերթական դասընթացը (մեկնարկը փետրվարի 8-ին)։ QA-ի մեկ այլ դասընթաց առաջարկում է ZIL-ը։ Ընտրության հնարավորությունը միշտ լավ է, չէ՞։
Basic IT Center-ն էլ առաջարկում է մասնակցել Front-End ծրագրավորման դասընթացի նոր փուլին։

QA Automatication
QA Automatication
Փետրվարի 8-ից մեկնարկում ենք «Automation QA» դասընթացը, որի ընթացքում լիովին պրակտիկ դասերի միջոցով սովորում եք՝ ինչպես կարող եք ավտոմատացնել web հիմքով ծրագրերը և կիրառել տարբեր հենքեր։
Թեստավորման ավտոմատացում
Թեստավորման ավտոմատացում
Զիլ Academy-ն ArmSTQB —ISTQB հայկական հարթակի հետ միասին հայտարարում է որակի ապահովման հիմունքները յուրացրած և տեխնիկական հմտությունները խորացնել ցանկացող մասնագետների համար նախատեսված Թեստավորման Ավտոմատացման դասընթացը։

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոցը սկսում է UI / UX գործնական դասընթացների հերթական փուլը։ Մասնակցելու համար նախ պետք է այս շաբաթվա վերջ մասնակցել բաց դասին։

UI / UX Դիզայնի Գործնական դասընթաց
UI / UX Դիզայնի Գործնական դասընթաց
Դասընթացը նախատեսված է UI/UX-ից զրոյական կամ բազային գիտելիքներ ունեցող մարդկանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն և կարողանալ ստեղծել ֆունկցիոնալ և գեղեցիկ դիզայն` տալով խնդիրներին թիրախավորված լուծումներ:
Front End ծրագրավորում
Front End ծրագրավորում
Front-End ծրագրավորողը ապահովում է կայքէջի արտաքին տեսքը, որի մշակման գործընթացում օգտագործվում է HTML և CSS, իսկ JavaScript-ը,
Բանակից հետո. ինչպե՞ս դառնալ ծրագրավորող
Բանակից հետո. ինչպե՞ս դառնալ ծրագրավորող
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ Բանակի օրվա առթիվ փետրվարի 6-ին (ուշադրություն, ոչ հունվարի 28-ին) մենք սիրով կհյուրընկալենք զինվորական ծառայությունից վերջերս զորացրված երիտասարդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչպե՞ս սովորել ծրագրավորում և ինչի՞ց սկսել։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

Ինչպե՞ս կազմել հաջողակ CV
Ինչպե՞ս կազմել հաջողակ CV
Լավ հմտություններ ունենալը ու հրաշալի մասնագետ լինելը, իհարկե, մեծացնում է բաղձալի աշխատանքը ստանալու հավանականությունը։ Բայց չէ՞ որ պետք է կարողանալ սեփական առավելությունները ներկայացնել լավագույնս։ Այս հարցում մեծ դեր ունի CV-ն։
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
Ծրագրավորումը մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, ուստի դրա նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը զարմանալի չէ։ Շատերն են փորձում ձեռք բերել երկրորդ մասնագիտություն կամ գուցե ընդհանրապես փոխել իրենց կյանքն ու կարիերա սկսել այլ ոլորտում։ Ինչպե՞ս սկսեմ, արդյո՞ք կարող եմ։

Դե քեզ մաղթում եմ բարի ժամանց ու գնում եմ ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment