IT աշխարհն այս շաբաթ՝ 17.02.20 – 24.02.2020

Փետրվար, ձմեռ, ձյուն ու սառած փողոցներ։ Չէ է, գնում եմ շարունակեմ կոդերս գրել։ Դե համ էլ լիքը նոր բան կսովորեմ։ Իսկ եթե դու կոդեր գրելու մասին նոր ես սկսել մտածել, կարող ես առաջին քայլերդ անել այս շաբաթ սկսվող դասընթացների կամ միջոցառումների հետ մեկտեղ։  Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ այս շաբաթ։

Գրաֆիկ դիզայնով հետաքրքրվածների համար Ugeek-ում կսկսվի հերթական դասընթացը։ Իսկ ահա Microsoft Armenia-ն առաջարկում է միանալ JavaScript-ի խորացված դասընթացների նոր փուլին։

Graphic Design
Graphic Design
Բիզնեսի առաջխաղացումը կախված է յուրօրինակ բրենդից, իսկ բրենդի յուրօրինակությունը՝ լավ Graphic Design-ից։
Խորացված JavaScript
Խորացված JavaScript
Եթե ցանկանում ես դառնալ front-end ծրագրավորող, ապա պետք է JavaScript սովորել բավականին խորացված։

CreatX-ն էլ սկսում է UX / UI դիզայնի նոր դասընթացը։ Մեկնարկը փետրվարի 19-ին։

UX / UI Design
UX / UI Design
CreatX-ը կսովորեցնի ձեզ ամենինչ, ինչն անհրաժեշտ է UX/UI ոլորտում կարիերա սկսելու համար։
Վեբ ծրագրավորման անվճար օնլայն կուրս Հարվարդի համալսարանից
Վեբ ծրագրավորման անվճար օնլայն կուրս Հարվարդի համալսարանից
Դե իսկ եթե ցանկություն կա սովորել վեբ ծրագրավորում, այն էլ ինքուրույն ու անվճար, այն էլ Հարվարդի համալսարանի կուրսերով, կարող եք պարզապես գրանցվել անվճար դասընթացին ու 12 շաբաթ ընդհանուր տևողությամբ դասընթացը պատրաստ կլինի ձեր համար։ Git, HTML, CSS, Flask, SQL, APIs, JavaScript…
KotlinConf 2019 Global Yerevan
KotlinConf 2019 Global Yerevan
Իսկ շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, կարող եք միանալ KotlinConf-ին, քննարկելու անցած տարին, տեղի ունեցած փոփոխություններն ու նորությունները։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

Ինչպե՞ս կազմել հաջողակ CV
Ինչպե՞ս կազմել հաջողակ CV
Լավ հմտություններ ունենալը ու հրաշալի մասնագետ լինելը, իհարկե, մեծացնում է բաղձալի աշխատանքը ստանալու հավանականությունը։ Բայց չէ՞ որ պետք է կարողանալ սեփական առավելությունները ներկայացնել լավագույնս։ Այս հարցում մեծ դեր ունի CV-ն։
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
Ծրագրավորումը մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, ուստի դրա նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը զարմանալի չէ։ Շատերն են փորձում ձեռք բերել երկրորդ մասնագիտություն կամ գուցե ընդհանրապես փոխել իրենց կյանքն ու կարիերա սկսել այլ ոլորտում։ Ինչպե՞ս սկսեմ, արդյո՞ք կարող եմ։

Դե քեզ մաղթում եմ բարի ժամանց ու գնում եմ ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment