ՏՏ աշխարհն այս շաբաթ՝ 09.03-16.03.2020

Մոռանալով աշխարհում տիրող խառնաշփոթը՝ մտածենք ապագայի մասին և շարունակենք կրթվելը։ Դրա համար պետք է տեղյակ լինել առկա բոլոր հնարավորություններին ու բաց պատուհաններին։ Ներքևում դրանցից մի քանիսն են՝ ակտուալ այս շաբաթվա համար։

Օնլայն ու օֆֆլայն դասընթացներ, որոնցից հետո այս կամ այն հմտությունը կավելանա ձեր արսենալում։ Java, UI/UX դիզայն, Microsoft Office..

Microsoft PowerPoint Հայալեզու Առցանց Դասընթաց
Microsoft PowerPoint Հայալեզու Առցանց Դասընթաց
Տվյալ դասընթացից ինքս էլ եմ օգտվել։ Անպայման խորհուրդ եմ տալիս, ամեն ինչ շատ մանրամասն բացատրվում է։ Ի դեպ, մինչև մարտի 10-ը դիմելու դեպքում այն ձեռք կբերեք 50% զեղչով:
UI / UX դասընթաց
UI / UX դասընթաց
Այս դասընթացի ծրագիրը հիմնականում նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են մտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ՝ որպես UI/UX դիզայներներ: Մեկնարկը՝ մարտի 15-ին։
JAVA Object-Oriented ծրագրավորում
JAVA Object-Oriented ծրագրավորում
Java-ն մեր օրերի ամենատարածված լեզուներից է։ Ուստի մեծ է նաև դրան տիրապետող մասնագետների պահանջարկը։ Էնպես որ Java սովորելը լավ ներդրում է։
UX / UI Design
UX / UI Design
Creatx-ի դասընթացի միջոցով կարող եք սովորել այն ամենն, ինչ անհրաժեշտ է UI / UX ոլորտում աշխատանքի համար՝ UI / UX դիզայների ֆունկցիաներից ու պարտականություններից մինչև պորտֆոլիո ստեղծելն ու շատ այլ բաներ։
Անվճար օնլայն կուրս Հարվարդի համալսարանից
Անվճար օնլայն կուրս Հարվարդի համալսարանից
Չէ, չէ։ Ճիշտ կարդացիք։ Այս պահին Հարվարդի համալսարանը CS-ի մի քանի  անվճար կուրսեր է տրամադրում ինքնուսուցման համար։ Այնպես որ, եթե սեփական ուժերով սովորելու ցանկություն կա, հաստատ արժի փորձել այս կուրսը։
Python 3 from Scratch անվճար դասընթաց
Python 3 from Scratch անվճար դասընթաց
Էս մեկն էլ Udemy-ից։ Python-ի անվճար դասընթաց, որի արդյունքում կտիրապեք լեզվին ու կկարողանաք ձեր առաջին պրոյեկտները գրել։ Դասընթացը շուտով նորից վճարովի կդառնա, էնպես որ պետք է շուտ ամրագրել։
Ինթերն - Web Developer
Ինթերն - Web Developer
2-4 ամսվա ընթացքում կսովորեք Web Developer-ին անհրաժեշտ բոլոր հմտությունները, իսկ վերջում ստացած գիտելիքները լավ կիրառելու դեպքում կստանաք աշխատանքը հենց նույն ընկերությունում։
Տեխնիկական ինժեներ (Technical-Engineering/ QA) ինթերն
Տեխնիկական ինժեներ (Technical-Engineering/ QA) ինթերն
Ինթերնը մասնակցելու է անալիտիկ օգտագործման նպատակով տվյալների և թեստային ուսումնասիրությունների համար վերլուծական գործիքների ստեղծմանը։ Ծրագրի արդյունքում ինթերնը կսովորի նոր տեխնոլոգիաներ, գործընթացներ ու գործիքներ և կաշխատի ծրագրավորողների և ինժեներների հետ ՝ արդյունավետորեն հասնելով առաջադրված նպատակներին։

Այս շաբաթվա «իվենթ»-ից հաստատ գոհ կլինեն JavaScript-ով հետաքրքրվածները։ Մուտքը անպայման գրանցվումով։

JavaScript Armenia Meetup #1
JavaScript Armenia Meetup #1
JavaScript առաջին հանդիպումը։ 8 խոսնակներ ու շատ-շատ JavaScript-ցիներ։ Հետաքրքիր կանցնի հաստատ։

Բնականաբար Ted-Ed: Համակարգիչների, նրանց աշխատանքի ու էն ամենի մասին, ինչ տեղի է ունենում աշխատանքի ընթացքում։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

7 հմտություն, որ front end developer-ը պետք է ունենա
7 հմտություն, որ front end developer-ը պետք է ունենա
Նոր հմտություններ ձեռք բերելու ու դրանք կատարելագործելու ճանապարհը դժվար է, հատկապես եթե չգիտես, թե ինչ է պետք սովորել ու ինչպես։ Իսկ իրոք, ի՞նչ հմտություններ է անհրաժեշտ ձեռք բերել front end առաջին աշխատանքին հասնելու համար։ Փորձենք գնալ ըստ հերթականության:
Ուզում եմ ծրագրավորում սովորել. ո՞ր լեզուն սովորեմ
Ուզում եմ ծրագրավորում սովորել. ո՞ր լեզուն սովորեմ
Մեր օրերում ցանկացած մասնագիտության մեջ մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ օգտագործել առկա ռեսուրսները։ Համացանցն ու օնլայն ուսուցումը այս առումով կարևոր դեր ունեն։ Հենց այս մասին ավելի մանրամասն հոդվածում։

Մաղթում եմ բարի ժամանց ու գնում ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment