Աջաբ սանդալ. Լեզվաքաղցը բավարարվում է-09.03.20-16.03.20

Աշխարհը ճամփորդական ճգնաժամի է ենթարկվել, բայց նրանք, ովքեր օտար լեզուների ոլորտում են, գոնե մտովի կարող են տեղափոխվել՝ ուր ուզեն։ 

Անգլերեն, գերմաներեն, ճապոներեն, չինարեն, ինթերնշիփեր, բոց իվենթներ ու կարդալու նյութ՝ այ այսպիսի լեզվական աջաբ սանդալ ենք սարքել այս շաբաթ։ Ճաշակ չի մնա, որ չբավարարվի։

Անգլերենը ակտուալ է՝ անկախ տարիքրց, մասնագիտությունից, գտնվելու վայրից, անգամ՝ անկախ նպատակներից։ Հենց այս պատճառով էլ ամենասկզբում ուզում եմ մի քանի խոսակցական, ընդհանուր, բիզնես անգլերենի դասընթացների մասին խոսել։

Ընդհանուր անգլերեն
Ընդհանուր անգլերեն
Անգլերեն սկսելու համար երբեք ուշ չէ։ Անի Սարգսյանի ուսումնական կենտրոնում երկու ակտիվ դասընթաց կա, որոնց կարող ես միանալ հաջորդ շաբաթ։ Մեկը ընդհանուր անգլերենի դասընթացն է, որ տեղի է ունենում երեկոյան ժամերին։ Հարմար տարբերակ աշխատող մարդկանց համար։
Անգլերեն, երկրորդ մակարդակ
Անգլերեն, երկրորդ մակարդակ
Իսկ առավոտյան ժամերին անգլերեն սովորել ցանկացողների համար դասընթաց կա Ֆրանս Ֆորմասիոնում։ Այն մատչելի է ու որակյալ, բայց պահանջում է նախնական գիտելիքներ։
Ընդհանուր անգլերեն
Ընդհանուր անգլերեն
Այս դասընթացի հավաքագրումը բաց է բոլոր մակարդակների գիտելիքներ ունեցող անձանց համար։ Գլոբ կենտրոնում Մոնիկա Թոփչյանը բացի ուսուցիչներին վերապատրաստելուց, պատրաստ է նաև Ձեզ փոխանցել իր մասնագիտական գիտելիքները։ Սկսնակից մինչև պրոֆեսիոնալ՝ բոլորի համար ազատ տեղեր կան։
Բիզնես անգլերեն
Բիզնես անգլերեն
Մարիամին ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից ու վստահեցնում եմ արժե հաճախել նրա բիզնես անգլերենի դասերին։
Խոսակցական անգլերեն
Խոսակցական անգլերեն
Դե իսկ խոսել ցանկացողները կարող են միանալ Անի Սարգսյանի ուսումնական կենտրոնի մյուս դասընթացին ու շաբաթական երեք անգամ մի լավ բլբլալ անգլերենով։

Ճամփորդական հաջորդ կանգառը արևելքն է։ Ու թեև Չինաստանի հետ օդային ու ցամաքային սահմանները փակ են, բայց նրանց մշակույթին ծանոթանալու սահմանները բաց են բոլոր ցանկացողների համար։ Մանդարինն ու Քուլ-ը պատրաստ են իրականցնել այ ճամփորդությունը քեզ համար։ 

Չինարենի դասընթաց
Չինարենի դասընթաց
Արևելյան լեզուների ուսուցման «Մանդարին» կենտրոնում չինարենի ընդհանուր դասընթացների առաջին ամսվա արժեքը զեղչվել է 40%-ով։ Այստեղ բացի ստանդարտ չինարենից, կարող եք ուսումնասիրել նաև բիզնես չինարեն, ճապոներեն, խոսակցական չինարեն, արաբերեն, թուրքերեն, կորեերեն և այլ լեզուներ։
Ճապոներեն սկսնակների համար
Ճապոներեն սկսնակների համար
Եթե միշտ գերվել ես ճապոնական մշակույթով, ուրեմն ժամանակն է միանալու սկսնակների դասընթացին։ Հասմիկը միանշանակ անմոռանալի ճամփորդություն կկազմակերպի քեզ համար ու կենտրոնում կզգաս Ճապոնիայի ողջ շունչը։

Վերադառնալով Եվրոպայի սիրտ՝ Ամերիկյան համալսարանի «բաց կրթություն» ծրագիրը դասընթացներ է մշակել գերմաներեն ու ֆրանսերեն սովորողների համար։ Դեռևս ազատ տեղեր կան։ 

Գերմաներեն սկսնակների համար
Գերմաներեն սկսնակների համար
Գերմաներենը ամենևին բարդ չէ և բավականին գեղեցիկ լեզու է։ Եվրոպական տուրի ամենակարևոր կետերից մեկը՝ Գերմանիան հյուրընկալ է իրենց մայրենիին տիրապետող հյուրերի հանդեպ հատկապես։
Ֆրանսերեն սկսնակների համար
Ֆրանսերեն սկսնակների համար
Սիրո, ռոմանտիզմի, նորաձևության ու չգիտեմ էլ ինչի լեզուն է ֆրանսերենը։ Եթե ճամփորդական երազանքդ նեղլիկ փողոցների, փոքրիկ սրճարանների, թարմ կռուասանի ու երկաթե լեդիի տեսքն ունի, ուրեմն արժե սկսել երազանքի լեզուն ուսումնասիրել։

Business Learners Club-ից Ժաննան Course Finder-ի ֆորումում առանձնացրել է առկա ինթերնշիփները։

Մինչ կսովորենք օտար լեզուներն ու կսկսենք ճամփորդելը, հենց այստեղ՝ Երևանում մի քանի հավես իվենթներ կան, որոնց արժե գնալ։

Սերը մահից սառն է
Սերը մահից սառն է
Վերնագիրն արդեն իսկ տրամադրում է դիտելու այս ֆիլմը։ Գյոթե կենտրոնում ենք հավաքվում, ամսի տասնմեկին, չուշանաք։
Psychedelic Rock and Its Roots
Psychedelic Rock and Its Roots
Փսիխոդելիկ ռոքն ու իր արմատները…  հմմ այս իվենթին ինձ սպասել չարժե, բայց Arts and Crafts Learners-ից շատ մարդկանց հաստատ կգտնեք այնտեղ։

Եղանակային փոփոխությունների հետ համընթաց հիշեք, որ

Բլոգում այս շաբաթ Շահենը պատմել է front-end ծրագրավորոի հմտությունների, իսկ Լաթիոն գրաֆիկ դիզայնի մասին։ Ավելին կգտնեք նրանց խմբերում`
Programming Learners Club
Arts and Crafts Learners Club

Դե, այս շաբաթվա աջաբ-սանդալն այսքանն էր։ Ինչ էլ ուզես սովորել ու ինչ հարց էլ, որ ունենաս, գտիր մեզ ֆեյսբուքի խմբերում, գրիր մեյլով կամ մեսենջերով ու մենք կօգնենք քեզ գտնել լավագույն դասընթացը։

Comments(0)

Leave a Comment