Leadership 101 09.03.20 – 15.03.20

Հայաստանում այս շաբաթ անցկացվող NLDS ազգային առաջնորդության զարգացման սեմինարից ոգեշնչված մեր թիմը լիդերության շաբաթ է հայտարարել, պրպտել և գտել է այս շաբաթվա լավագույն դասընթացներն ու միջոցառումները, որոնց դու ուղղակի պարտավոր ես մասնակցել: Դե ինչ գնացինք:

Մի հատ սպասի, ինքնազարգացի, հետո կխոսենք լիդերությունից:

Ինքնազարգացում կարիերայում և բիզնեսում
Ինքնազարգացում կարիերայում և բիզնեսում
Հանդիպում-քննարկում ԱՅԲ դպրոցի համահիմնադիր-տնօրեն՝ Արամ Փախչանյանի հետ: Խոսելու են ավելի հասուն, ավելի պատասխանատու լինելու մասին, ինչպես նաև քննարկելու այդ երկուսի լավ ու վատ կողմերը։
Ժամանակի կառավարում
Ժամանակի կառավարում
Օրը պետք է 24 ժամից երկար լինի:  Եթե երբևիցե ունեցել ես այս միտքը ու չես հասկացել թե ինչպե՞ս է ժամանակը հետդ պահմտոցի խաղում ուրեմն այս դասընթացը քեզ համար է:
Որոշման ընդունման համակարգային սխալները
Որոշման ընդունման համակարգային սխալները
Լինել, թե՞ չլինել:  Քո բախտը բերել է, քանի որ Շեքսպիրի ժամանակներում այսպիսի դասընթաց չկար և որոշման ընդունումը կյանքի ու մահվան հարց էր:

Կորոնավիրուսը խախտե՞լ է քո բոլոր պլանները, իսկ դու ցույց տուր, որ դու ես քո կյանքի ռեժիսորը: Ինչպե՞ս: Արի ասեմ:

Բրենդի առաջխաղացումը սոցցանցերում (SMM) պրակտիկ դասընթաց
Բրենդի առաջխաղացումը սոցցանցերում (SMM) պրակտիկ դասընթաց
Բոլորը SMM-ով են զբաղվում իսկ դու ինչու՞ ես դեռ բազմոցին։Այս ոլորտը այնքան արագ է զարգանում, որ թույլ չի տալիս կորցնել անգամ մեկ րոպե: Դասընթացը հագեցած է լինելու և՛ տեսական գիտելիքներով, և՛ տարբեր իրավիճակներում օգտագործվող հարուստ գործիքակազմով, և՛ պրակտիկ փորձի վրա հիմնված խորհուրդներով:
 Թիրախային լսարանի վերլուծություն
Թիրախային լսարանի վերլուծություն
Kill or be killed! Արի ու կտեսնես ով է քո թիրախը:
Lance Your Freelancing Chance
Lance Your Freelancing Chance
Ֆրիլանս… պահ ինչ էլ թիթիզ բառ է։ Մի վազիր բացատրական բառարանի հետևից ու հանգիստ թող google-ը: Դասընթաց կա դրա համար: 
Marketing Psychology 101
Marketing Psychology 101
Հոգեբանական ներազդում Մարքեթինգում միֆ թե՞ իրականություն: Չէ չենք բացելու փակագծերը գնա ու կտեսնես:

Եթե այսքանից հետո էլ դու դեռ չես ցանկանում կանգ առնել ուրեմն միջոցառումները քեզ են սպասում:

ՍՄԱՐԹամեջ-Հայաստանի Համարձակ Հմայքը
ՍՄԱՐԹամեջ-Հայաստանի Համարձակ Հմայքը
Միջոցառում, որի ժամանակ հայ հաջողակ կին գործարարները կպատմեն իրենց խոչընդոտների և հաղթանակների մասին:

Business Learners Club-ում ամբողջ շաբաթ ներկայացնելու ենք ամենաազդեցիկ TED-երը առաջնորդության մասին, ամեն օր քննարկելու ենք մի նոր թեմա:  Բաց չթողնես:

Այ դու, հա քեզ հետ եմ, դու լիդեր ես

Դա էլ ենք մտածել ու առաջարկում ենք քեզ Internship-երի ծավալուն ցանկ: Անպայման հետևիր ֆորումի հրապարակումներին և թարմացումներին, որ բաց չթողես երազանքիդ Intership-ը։

Այս շաբաթ այսքանն էինք առանձնացրել, բայց սա դեռ ամենը չէ: Ամբողջ շաբաթ up-to-date դասընթացներ, իվենթներ ու քննարկումներ են սպասում քեզ մեր բոլոր հարթակներում:

Comments(0)

Leave a Comment