Կրթության նոր ձևաչափ – Բիզնեսի առցանց աշխարհն այս շաբաթ 13.04.20 – 19.04.20

Այս շրջանում շատ է խոսվում համավարակի պատճառով առաջացած տնտեսակական ճգնաժամի մասին։ Որոշ կանխատեսումների համաձայն առաջիկա տարիներին շատ մասնագիտություններ կկորցնեն իրենց ակտուալությունը, կփոխարինվեն առավել օպտիմալ ծրագրային լուծումներով, և արդյունքում աշխատաշուկան մեր ներկայիս պատկերացումներից շատ կտարբերվի։ Մյուս կողմից, ինքնամեկուսացման ընթացքում հեռավար աշխատանքի անցնելու տենդենցը շատ ոլորտների համար կարող է համավարակից հետո էլ շարունակական բնույթ կրել ՝չէ որ գործատուի համար բազում հաստատուն ծախսեր կրճատվում են աշխատանքի կազմակերպման այսպիսի ֆորմատում։ Այս երկու միտումները հաշվի առնելով ՝ խորհուրդ եմ տալիս ինքնամեկուսացման մնացած ժամանակը ապարդյուն չվատնել և փորձել մի նոր մասնագիտություն ձեռք բերել կամ գոնե ՝ հիմնային գիտելիքներ մի նոր ոլորտում։

Ստեղծված իրավիճակում այս նպատակի իրագործման համար առավել հարմար տարբերակ է առցանց կրթությունը ՝ անվճար վեբինարների, դասընթացների, հանդիպումների ու քննարկումների միջոցով։ Գրեթե բոլոր կրթական կենտրոնները, բիզնես թրեյնինգներ առաջարկող ընկերություններն ու ոչ միայն, այս շաբաթ առաջարկում են անվճար վեբինարների ու դասընթացների լայն ընտրություն, իսկ մյուսներն էլ չափազանց շահավետ զեղչեր ամենապահանջված դասընթացների համար։ Կարճ ասած ՝  թե ժամանակային առումով, թե ֆինանսապես ամենահարմար պահն է ինքնակրթվելու։

Չեմ դադարում հիանալ բիզնես համայնքի այս աստիճան համախմբվելու ունակությամբ։ Այս շաբաթ բոլոր հնարավոր թեմաներով անվճար վեբինարների ու դասընթացների իսկական տեղատարափ է ՝ պրակտիկ գիտելիքների դասընթացներից մինչև տնտեսական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քննարկումներ։ Ոլորտի առաջատարներն կիսվում են իրենց փորձով։ Այսպիսի հնարավորությունը չի կարելի բաց թողնել։

Բրենդինգ և նոր ապրանքի մուտքը շուկա
Բրենդինգ և նոր ապրանքի մուտքը շուկա
Բրենդինգ և նոր ապրանքի մուտքը շուկա վեբինարը կվարի Արման Արզումանյանը Brandon Agency-ից։
Գյուղատնտեսությունը ճգնաժամում
Գյուղատնտեսությունը ճգնաժամում
Այս վեբինարի շրջանակներում Վահե Մազմանյանը կպատմի ճգնաժամին դիմակայելու իր հաջողված փորձի մասին։
Ի՞նչ փուլեր են անցնում մարդիկ ճգնաժամի ժամանակ
Ի՞նչ փուլեր են անցնում մարդիկ ճգնաժամի ժամանակ
Սթրեսակայունությունը հաջողակ բիզնեսմենի կարևոր որակներից է, երբ անկախ հանգամանքներից՝ շարունակում է փնտրել լուծումներ՝ իրավիճակից դուրս գալու համար, և չի հանձնվում։
Посткризисные продажи
Посткризисные продажи
На бесплатном вебинаре рассмотрим некоторые методики, обдумаем разные парадигмы, вы получите советы профессионала с более чем 27 летним стажем, продававшим после кризисов 90-х и 2008/2009.
Հետճգնաժամային վերականգնման պլանավորում
Հետճգնաժամային վերականգնման պլանավորում
Վեբինարի ժամանակ կքննարկվի, թե ինչպես կարող են այսօրվա գործողությունները ստեղծել բիզնեսի զարգացման հիմքեր, որտեղ է պետք կենտրոնացնել ուշադրությունը և ռեսուրսները, ինչպե՞ս գործածել սցենարային պլանավորումը և մշակել բիզնեսի շարունակականության պլան։
Excel. Pivot table գործիքը
Excel. Pivot table գործիքը
Վեբինարում ներկայացվելու են Excel-ի ամենապահանջված ու հզոր գործիքներից մեկի՝ Pivot-աղյուսակների հիմնական գործառույթները, ենթագործիքները:
Թիրախային մարքեթինգ՝ ճգնաժամային իրավիճակում
Թիրախային մարքեթինգ՝ ճգնաժամային իրավիճակում
Վեբինարի ժամանակ կխոսվի Ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակում մարքեթինգային ճիշտ ռազմավարությունների մասին:
Արտադրությունը ճգնաժամին
Արտադրությունը ճգնաժամին
Վահրամ Միրաքյանը կխոսի արտադրության կազմակերպման առանձնահատկությունների, ինչպես նաև ճգնաժամի ժամանակ իրենց ձեռնարկած քայլերի ու ապագա պլանների մասին:
Ձեռնարկատիրության միջազգայանացման հնարավորություններ
Ձեռնարկատիրության միջազգայանացման հնարավորություններ
Վեբինարը, որի ընթացքում կներկայացվի ՁԵՑ ընձեռած հնարավորությունները, Erasmus for Young Entrepreneurs ծրագրի հնարավորությունները, ՓՄՁ պետական աջակցությունը Հայաստանում։
 ԵՄ եվ ԵԱՏՄ սննդային օրենսդրություն
ԵՄ եվ ԵԱՏՄ սննդային օրենսդրություն
Վեբինարի ընթացքում քննարկվելու են ԵՄ և ԵԱՏՄ սննդամթերքին վերաբերվող օրենսդրական և նորմատիվ ակտերի պահանջները, այդ թվում կատարվելու է երկու միությունների կողմից տարբեր տեսակի սննդամթերքին ներկայացվող պահանջների համեմատական վերլուծություն։
Ինչպե՞ս սկսել նոր բիզնես ճգնաժամի պայմաններում
Ինչպե՞ս սկսել նոր բիզնես ճգնաժամի պայմաններում
Եթե ճգնաժամի պայմաններում մտածում եք ինչ-որ բան սկսելը հիմարություն է, ապա այս վեբինարը հե՛նց ձեզ համար է։
ISO որակի կառավարման համակարգի ներդրման հիմունքները
ISO որակի կառավարման համակարգի ներդրման հիմունքները
Վեբինարի նպատակն է հասկանալ որակի կառավարման սկզբունքները, ISO 9001 ստանդարտի պահանջները։
Արտահանում՝ այսօր և վաղը
Արտահանում՝ այսօր և վաղը
Վեբինարի ընթացքում Նարեկ Ալեքսանյանի հետ կքննարկենք ստեղծված իրավիճակում արտահանման ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները։
Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
Պայմանագրերում որպես կանոն Ֆորս Մաժորի դրույթը գրվում է, որպես ստանդարտ նորմ, բայց չի բանակցվում: Ի՞նչ է ասում Հայաստանի օրենսդրությունը այս մասին: Ի՞նչպես բանակցել ու ինչի՞ վրա ուշադրություն դարձնել:
Ճգնաժամի ազդեցությունը. գործատու-աշխատող իրավահարաբերություններ
Ճգնաժամի ազդեցությունը. գործատու-աշխատող իրավահարաբերություններ
Ի՞նչպիսին է աշխատանքային պայմանգրերի ճակատագիրը արտակարգ դրության պայմաններում։ Ի՞նչպիսի հնարավորություններ և սահմանափակումներ են նախատեսված ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ։

Ամենապահանջված դասընթացների այս շարքում որոշներն էլ առաջարկվում են գրպանին շատ հաճելի զեղչերով։ Իսկը ժամանակն է նոր մասնագիտություն ձեռք բերելու այս խոստումնալից ոլորտներից որևէ մեկում։

SEO Օնլայն դասընթաց star
SEO Օնլայն դասընթաց star
Ինքնամեկուսացումը հրաշալի առիթ է նոր գիտելիքներով զինվելու և բոլորովին նոր մասնագիտություն ձեռք բերելու համար: Բաց մի՛ թողեք առիթը և միացե՛ք մեր օնլայն դասընթացին: Դասընթացը կօգնի հարստացնել Թվային Մարքեթինգի մասին գիտելիքները, ձեռք բերել ժամանակակից Թվային գործիքակազմ, կձևավորի կայքերն առաջ մղելու ճկուն հմտություններ։
Կիրառական մարքեթինգ Online
Կիրառական մարքեթինգ Online
Հիմնական նպատակն է ավանդական և թվային մարքեթինգի մոտեցումների հիման վրա տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, մարքեթինգն ուսումնասիրող և այս ոլորտում աշխատող մասնագետներին:
Հաշվապահական ծրագրերի online դասընթացներ
Հաշվապահական ծրագրերի online դասընթացներ
Եթե ցանկանում եք սովորել ՀԾ հաշվապահ կամ 1C հաշվապահական ծրագրեր և taxservice.am և e-Invoicing առանց տանից դուրս գալու, ապա AG ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող online դասընթացները հենց Ձեզ համար են։
Ներգնա տուր մենեջերների պատրաստման դասընթաց
Ներգնա տուր մենեջերների պատրաստման դասընթաց
Դասընթացը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում ձեռք բերել նոր մասնագիտություն և, ստանալով համապատասխան որակավորում՝ նաև հաճելի ու շահութաբեր աշխատանք՝ այսօր արագ զարգացող բնագավառում։ Հայաստանում տվյալ բնագավառում միջին աշխատավարձը կազմում է 200-250.000 ՀՀ դրամ։
Հակաճգնաժամային Концентрат 4 - 3-օրյա օնլայն բիզնես դասընթաց
Հակաճգնաժամային Концентрат 4 - 3-օրյա օնլայն բիզնես դասընթաց
Ելնելով ներկայիս իրավիճակից՝ КОНЦЕНТРАТ 4 դասընթացը նվիրվում է հակաճգնաժամային իրավիճակից դուրս գալու բիզնես քայլերին ու բիզնեսի զարգացմանը։
Basic SEO | օնլայն դասընթաց սկսնակների համար
Basic SEO | օնլայն դասընթաց սկսնակների համար
Սքրոլ անելը ապագա չի։ Ձեռք բեր բազային գիտելիքներ SEO-ի մասին, սովորիր ճիշտ օպտիմալացնել կոնտենտը, վեբ կայքը ու ունենալ հնարավորինս բարձր ռենքինգ:

Բացի օնլայն դասընթացներից և վեբինարներից այս շաբաթ նաև տեղական և միջազգային ակադեմիական հաստատություններում ընդունելության ծրագրեր են իրականացվում։ Հասցրու դիմել ծրագրերին մինչև վերջնաժամկետները։

Ընդունելություն՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցում
Ընդունելություն՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցում
Այսօր Սոցիալական ձեռնարկատիրությունն ամբողջ աշխարհում մեծ թափ է հավաքել և շարունակում է ընդլայնել իր ծավալները։ Շնորհիվ սոցիալական ձեռներեցության, կյանքը դառնում է ավելի դյուրին, խնդիրների լուծումն՝ ավելի հարմարավետ: Այդ միջավայրը նպաստում է մարդկանց, ընտանիքների և ընդհանուր առմամբ հասարակության զարգացմանը։
«Կրթություն Արտերկրում» վեբինար
«Կրթություն Արտերկրում» վեբինար
Սեմինարը նվիրված է լինելու Webster University ընդունվելու մանրամասներին։ Սեմինարի ընթացքում կծանոթանաք ընդունելության նախապայմաններին, հնարավոր կրթաթոշակներին:

Այս շաբաթ այսքանն էինք առանձնացրել, բայց սա դեռ ամենը չէ: Ամբողջ շաբաթ up-to-date դասընթացներ, իվենթներ ու քննարկումներ են սպասվում մեր բոլոր հարթակներում:

Comments(0)

Leave a Comment