Ինչպե՞ս է ամեն ինչ կազմակերպված
Գերմանիայում աշխատել ցանկացող արտասահմանցի բժիկներն ու բժշկուհիները պետք է հանձնեն մասնագիտական քննություն (Fachsprachprüfung)։ Լեզվի նախնական մակարդակը պետք է լինի B2 կամ C1՝ կախված մասնագիտությունից:
Ինչպես նշել էի նախորդ հոդվածում, երբ սկսում եք լեզու ուսումնասիրել շատ կարևոր է դա անել՝ զարգացնելով բոլոր 4 հմտությունները: Ինչպես նաև կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր մակարդակի վերջում մասնակիցը իր իսկ մասնագետի մոտ հանձնի համապատասխան մակարդակի ամփոփիչ տեստը, կրկին 4 մասից բաղկացած (լսել-հասկանալ, կարդալ-հասկանալ, գրավոր խոսք, բանավոր խոսք): Փորձնական թեստերը սովորեցնում են ավելի արագ մտածել ու կողմնորոշվել, քանի որ ցանկացած քննություն հանձնելիս ունենք հստակ ժամային սահմանափակում և դրանից բացի մասնակիցը կարծես իմունիտետ է ձեռք բերում ստրեսային իրավիճակում աշխատելու նկատմամբ:
Բժշկական քննությունը, նշեմ, որ անցկացնում են միայն Գերմանիայում ու մասնավորապես որոշ հիվանդանոցներում, որտեղ քննություն ընդունողները հենց բժիշկներ են: Քննության ընթացքում ստուգվում են ոչ միայն քննություն հանձնողի մասնագիտական գիտելիքները, այլև լեզվական:
Քննությունը ընդհանուր առմամբ տևում է մոտավորապես 1 ժամ և բաղկացած է 3 մասից: Յուրաքանչյուր մասը տևում է 20 րոպե: Իհարկե դա կախված է նաև տվյալ հողից:
1. Զրույց բժշկի և հիվանդի միջև
2. Հիվանդության պատմություն (Dokumentation)
3. Բժիշկ-բժիշկ զրույց
Զրույց բժշկի և հիվանդի միջև
Քննության այս մասում պացիենտը, որը շատ հաճախ հանձնաժողովի բժիշկներից է, ներկայացնում է իր գանգատները։ Բժիշկը (տվյալ դեպքում քննություն հանձնողը) պետք է մանրամասն անամնեզ հավաքի: Եթե ընթացքում չի հասկանում որևէ բան՝ անպայման պետք է հստակեցնի պատասխանը՝ հարցը ևս մեկ անգամ տալով։ Վերջում դրվում է ենթադրելի դիագնոզ, այն ինչ կասկածում է, և նշանակվում են անհրաժեշտ հետազոտությունները:
Հիվանդության պատմություն (Dokumentation)
Բժիշկ-բժիշկ զրույց
Քննության երրորդ հատվածում քննություն հանձնողը պետք է հիվանդին ներկայացնի հանձնաժողովին: Քննարկվում են դեպքը, դիագնոզը և նշանակված հետազոտությունները: Քննության այս մասում շատ կարևոր է հիվանդի խոսքը բժիշկներին ներկայացնել Konjunktiv I-ով:
Վերջում մասնակցին տրվում են մասնագիտական բառեր ( Fachbegriffe), որոնք նա պետք է թարգմանի լատիներենից գերմաներեն և ընդհակառակը: Ընդհանուր առմամբ քննության նպատակն է ստուգել և գնահատել լեզվի իմացությունը, սահուն խոսքն ու կառույցները: Օգտակար կլինի օգտագործել նաև հետևյալ գրականությունը՝ Deutsch für Ärzte und Ärztinnen, Menschen im Beruf, Fallbücher, Kommunikation für ausländische Ärzte.
Նաև որպես հավելյալ նյութեր կարելի է դիտել բժշկական թեմաներով սերիալներ և ֆիլմեր: Հղումները ստորև՝
1. http://www.imed-komm.eu/
2. https://www.youtube.com/watch?v=s4nBwD_os14
3. https://www.youtube.com/results?search_query=klinik+am+s%C3%BCdring
Դե ինչ, Viel Erfolg!
Էլյա Ոսկանյան՝ Պոլիգլոտ ուսումնական կենտրոն
ՊՈԼԻԳԼՈՏ ուսումնական կենտրոնը իր գործունեությունը սկսել է 2013 թվականից: Հիմնադրման օրվանից կենտրոնն առաջարկում է լեզուների բարձրակարգ դասավանդում` միջազգային չափորոշիչներին համապատասխան և նորագույն մեթոդներով ու գրականությամբ: Կենտրոնում դասավանդում են միայն վերապատրաստված և փորձառու մասնագետներ:
Leave a Comment