IELTS/TOEFL. պատրաստվե՞լ քննություններին առցանց, թե՝ ոչ

Երբ բոլորս փակվեցինք տանը հայտնի համաճարակի պատճառով, շատերիս կյանքում որոշակի գործընթացներ սկսեցին տեղի ունենալ ոչ այնպես, ինչպես նախկինում էր կամ դադարեցին։ Սակայն մեծ թափ առավ առցանց կրթվելու գաղափարը, հայտնի համալսարաններ առցանց դասընթացները անվճար դարձրին, գրադարանները, պատկերասրահները հանրայնացրին արխիվները։ Այնուամենայնիվ, հատկապես Հայաստանում, շատերը խուսափեցին առցանց դասընթացների մասնակցելուց՝ պատճառաբանելով դրանց արդյունավետության անկումը, անհարմարությունները և անորոշ վիճակը։

Այս շրջանում հատկապես կարևորվում են քննական առարկաները և արդյոք արժե դրանց պատրաստվել առցանց։ Այս մասին զրուցեցինք OS Educational Center-ի հիմնադիր Օլգա Ստեփանյանի հետ։

Օլգան պատմում է, որ ունենալով 12 տարվա առնցանց դասավանդման փորձ այս անցումը շատ հեշտ է եղել իր համար։ Դե իսկ կենտրոնի մասնագետների մեծ մասը արդեն իսկ առցանց դասավանդման փորձ ունեցել է և այդ առումով դժվարություններ չեն եղել։ «IELTS/TOEFL դասընթացների պահանջարկը մեծ էր, միակ դժվարությունն այն էր, որ Հայաստանում մարդիկ սովոր են դասասենյակային (դեմ առ դեմ) պարապմունքներին»։

Մասնագետը կասկածի տակ չի առնում առցանց դասընթացների արդյունավետությունը, քանի որ՝
«IELTS/TOEFL դասընթացների համար նախ և առաջ շատ են հենց առցանց աղբյուրները, և ամենակարևորը՝ TOEFL-ը և այս տարվա հունվարից արդեն նաև IELTS-ը անցկացվում են համակարգչով, ուստի այս քննություններին պատրաստվող մարդու համար առցանց պատրաստվելը կարող է նաև առավելություն լինել»։ Առցանց դասընթացների հիմնական առավելությունը ժամանակի խնայումն է, ուսանողը ստիպված չի լինում մեկ կամ երկու ժամ ծախսել ուսումնական կենտրոն հասնելու համար՝ այդ ժամանակը տրամադրելով բուն ուսուցմանը։

Չնայած «նպաստավոր» իրավիճակին՝ ժամանակի տեսանկյունից, ուսանողների մոտ 30%-ը հրաժարվել են IELTS/TOEFL-ին պատրաստվել առցանց տարբերակով։ Պատճառն այն է, որ թեստերի անցկացումն էլ դադարեցվել է անորոշ ժամանակով։ Այնուամենայնիվ եղել են նաև մարդիկ, ովքեր նոր են դիմել ու հենց այս քննություններին պատրաստվելու կամ ընդհանուր անգլերենի դասընթացների մասնակցելու նպատակով։

«Հաշվի առնելով համաշխարհային փորձը՝ շատերը կշարունակեն առցանց դասընթացների կիրառումը, Հայաստանում մարդիկ նոր են ձեռք բերում այս փորձը, մինչդեռ մեր արտասահմանցի ուսանողների թիվը, կարծում եմ՝ կշատանա»,-ասում է Օլգան։

Որքան էլ մենք դեռ չենք «վստահում տեխնոլոգիաներին» պետք է հասկանալ, որ աշխարհը քայլում է տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղով, ուստի այս ժամանակահատվածի ավարտը դեռ չի նշանակում ամբողջական վերադարձ նախկին ռեժիմին։

Օլգա Ստեփանյան
OS Educational Center
OS Education Centre-ը արդեն 20 տարի մատուցում է օտար լեզուների բարձրակարգ դասընթացների ծառայություն Երևանում։ Մեր աշակերտները ընդունվում են աշխարհի լավագույն համալսարաններ։

Comments(0)

Leave a Comment