Կատարեք այս բոլոր քայլերը և Ձեռք բերեք նոր ուսանողներ
Ձեր (ուսումնական կենտրոնի) էջում
-
Ավելացրեք ետնանկար՝ ետնանկարը չպետք է պարունակի շատ ինֆորմացիա, ցանկալի է, որ լինի ֆոնային նկար, ինչպիսին կարող ենք տեսնել համակարգչի էկրաններին (wallpaper): Նման նկարներ կգտնեք mickit.co-ում, feepik-ում, pexels-ում և այլն։
-
Ավելացրեք Ձեր կայքը, եթե կայք չունեք, ֆեյսբուքի էջի կամ մեկ այլ սոց. Ցանցի հղում։
-
Ավելացրեք Ձեր մասին հոլովակ։ Հոլովակ կարող եք նկարել նույնիսկ ինքներդ հեռախոսով, վերբեռնեք YouTube և հղումը տեղադրեք կայքում։ Հոլովակը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ է կատարվում Ձեր կենտրոնում։
-
Գրեք Ձեր (ուսումնական կենտրոնի) մասին նկարագրություն։ Նկարագրեք աշխատանքային մեթոդները, գործելաոճը, Ձեր պատմությունն ու փորձը և այլն։
-
Ավելացրեք Ձեր (կենտրոնի) մասին լուսանկարներ։ Նկարները ամենալավն են արտացոլում, թե ինչ է կատարվում դպրոցում։ Դրանք պետք է լինեն հետաքրքիր, տարբերվող, կադրերը՝ յուրահատուկ։ Առաջնորդվեք պատահական նկարները լավագույնն են սկզբունքով, բայց պահպանեք որակը։
-
Վերանայեք արդեն առկա տեղեկատվությունը՝ հեռախոսահամարը, լոգոն, էլեկտրոնային փոստի հասցեն։
-
Ձեր (ուսումնական կենտրոնի) էջը խմբագրելուց հետո, խմբագրեք դասընթացի էջը։
-
Դասընթացի էջի նկարը դարձրեք 1200×628 չափերի և համոզվեք, որ չի պարունակում վճարովի կայքերից տարբերանշաններ։
-
Լրացրեք «Դուք կսովորեք» հատվածը՝ հստակ կետերով գրելով, թե դասընթացի մասնակիցները ինչ արդյունք կստանան դասընթացի ավարտից հետո։
-
Լրացրեք «Բովանդակություն» բաժինը. Այստեղ պետք է գրել, թե դասընթացի ընթացքում ինչ թեմաների եք անդրադառնալու, ինչ նյութերով, դասագրքերով։
-
Լրացրեք «Մասնակցության համար անհրաժեշտ է» բաժինը, եթե հստակ քայլեր անելու անհրաժեշտություն կա, այս ցուցումները մարդիկ ստանալու են էլեկտրոնային փոստի հասցեով։
-
Ավելացրեք դասընթացին մասնակցելու մի քանի գրաֆիկներ՝ գրելով մեկնարկի մի քանի օրեր, տևողություն, ժամեր, մասնակիցների քանակ և այլն։
-
Ավելացրեք լուսանկարներ հենց այս դասընթացին վերաբերող։
-
Ավելացրեք դասընթացի մասին պատմող հոլովակ, այն կարող եք ինքներդ էլ նկարել հեռախոսով։
-
Ավելացրեք զեղչեր, եթե դրանք առկա են։
-
Համոզվեք, որ լրացված են բոլոր բաց դաշտերը և պահպանեք էջը։
-
Տարածեք դասընթացի էջը ֆեյսբուքում, լինքդինում, թվիթերում, պատճենեք հղումը և ուղարկեք տարբեր մարդկանց, որոնք կտարածեն Ձեր դասընթացը։
-
Ուղարկեք Դասընթացի էջը Ձեր նախկին ուսանողներին և խնդրեք, որ դասընթացի էջում գնահատականներ ու մեկնաբանություններ թողնեն։
-
Ամեն օր ստուգեք «Հայտեր» բաժինը, որպեսզի տեսնեք Ձեր գրանցումները։
-
Ուսուցման կառավարման համակարգում թվային գիրք ստեղծեք։
-
Կցեք թվային գիրքը Ձեր դասընթացին։
-
Ուսուցման կառավարման համակարգում ավելացրեք Ձեր դասընթացին գրանցված ուսանողներին դասընթացի համար ստեղծված խմբում։
-
Ուսուցման կառավարման համակարգում ակտիվացրեք zoom-ը։
-
Կցեք zoom-ը Ձեր դասընթացին և խմբին։
-
Course.am-ում Ձեր (ուսումնական կենտրոնի) էջում նոր դասընթացներ ավելացրեք՝ անցնելով այս բոլոր կետերով։
Leave a Comment