Փնտրում ենք ուսուցիչների

COWO:Kids-ը 9-14 տարեկան երեխաներին դասավանդելու համար փնտրում է ուսուցիչների հետևյալ մասնագիտացումներով՝

  • Անգլերեն
  • Մաթեմատիկա/Տրամաբանութուն
  • Գրաֆիկ դիզայն
  • Ծրագրավորում
  • Մեդիագրագիտություն

Ծրագրի մասին

COWO:Kids-ը երեխաների համար նախատեսված դպրոց է, որտեղ 6-16 տարեկան երեխաները մասնագիտանալու են մի քանի հիմնական ուղղություններով՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, ընդհանուր զարգացում, դիզայն և այլն։ Դպրոցի նպատակն է երեխաների մոտ զարգացնել հմտությունների այնպիսի համախմբեր, որոնց շնորհից նրանք կարճ ժամանակում կստեղծեն սեփական նախագծերը և կկողմնորոշվեն ապագա մասնագիտության ընտրության հարցում։

Պահանջվող հմտություններ

  • Մասնագիտական կրթություն
  • Դասավանդման փորձ
  • Երեխաների հետ աշխատելու կարողություններ
  • Թվային գործիքների հետ աշխատելու/սովորելու ունակություն
  • Դասապլան կազմելու և ադապտացնելու հմտություններ
  • Դասավանդման սեփական բովանդակությունը ստեղծելու կարողություն

Ցանկալի հմտություններ և հատկանիշներ

  • Ստեղծարար և պրպտուն միտք
  • Նորարար մեթոդների կիրառման հմտություն
  • Թիմային աշխատանքի կարողություն

Մեզ միանալու դեպքում՝ խոստանում ենք

  • Աշխատանք պրոֆեսիոնալ թիմի հետ
  • Դասընթացներ մասնագիտական և անձնային աճի համար
  • Հարմարավետ աշխատավայր և աշխատանքային նորարար գործիքների տրամադրում

Եթե կարծում եք, որ կարող եք միանալ մեզ, լրացրեք դիմումը հիմա և դարձեք մեր մեծ թիմի մի անդամը։

Comments(0)

Leave a Comment