4 մասնագիտացում 2021-ին ՏՏ ոլորտում աշխատելու համար

Դարձե՜ք Project Manager, Product կամ Graphic Designer, DevOps ինժեներ…

Ի՞նչ սովորել, որպեսզի աշխատանք գտնեք այդքան գրավիչ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում։ Որո՞նք են ՏՏ ոլորտի լավագույն դասընթացները։ Ինչի՞ց սկսել։ Առաջարկում եմ 2021-ը շատ ավելի լավը դարձնել այս հարցերին պատասխանելով և մի նոր մասնագիտացում ընտրելով։

ՏՏ ոլորտում աշխատանք ունենալը մի շարք առավելություններ ունի՝

Աշխատանք գտնելու հնարավորություն և ոչ միայն տեղական շուկայում

Տնից աշխատելու կամ ազատ գրաֆիկով աշխատելու հնարավորություն

Կայուն աշխատանք ու ապագայում կարիերայի զարգացման հնարավորություն

Բարձր վարձատրություն

Այսօր կխոսենք 4 մասնագիտացման մասին, որոնց շնորհիվ 2021-ին կարող եք շատ արագ ՏՏ ոլորտ մուտք գործել։ Դրանք են՝ IT Project Management-ը (ՏՏ նախագծերի կառավարում),  DevOps ինժեների մասնագիտացումը, UI/UX դիզայնը և Գրաֆիկ դիզայնը։

Դարձե՜ք IT Project Manager (ՏՏ նախագծերի կառավարիչ)

Project Management-ը IT-ում ամենապահանջված մասնագիտացումներից մեկն է։ Դուք կարող եք դառնալ IT Project Manager, եթե հիանալի կազմակերպչական հմտություններ ունեք, լավ եք կառավարում ժամանակը և ձեռքի տակ եղած ռեսուրսները, կարողանում եք լավ պլանավորում անել, տարբերել առաջնայինը երկրորդականից և իհարկե, եթե չեք ուզում կոդեր գրել :))) Եթե ուզում եք իմանալ Project Management-ի մասին ամեն ինչ, կարդացեք մեր «Ի՞նչ է նախագծերի կառավարումը. ամեն ինչ Project Management մասին» հոդվածը, իսկ այժմ հակիրճ՝

IT Project Manager-ների միջին աշխատավարձը Հայաստանում – 550.000 դրամ
IT Project Manager-ների միջին աշխատավարձը արտասահմանում – $88,397 տարեկան
IT Project Management առաջիկա դասընթացի արժեքը – 98.000 դրամ ողջ դասընթացի համար

Իսկ միգո՞ւցե Graphic Design

Հիշո՞ւմ եք կոկա կոլայի լոգոն։ Հաստատ հիշում եք։ Եթե ուզում եք հեղինակել ամենահիշվող լոգոները, գովազդային պաստառները կամ գրքերի շապիկները, շարունակեք կարդալ…

«Գրաֆիկ դիզայն» մասնագիտացման լավագույն կողմն այն է, որ աշխատանք կարելի է գտնել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլև մարքեթինգի, նորաձևության, լրատվության, տպագրության և այլն։ Այսինքն եթե պրոֆեսիոնալ գրաֆիկ դիզայներ եք, Ձեզ համար աշխատատեղերի պակաս երբեք չկա։ Գրաֆիկ դիզայներ դառնալու համար պետք է ունենալ վիզուալ նրբաճաշակություն, երևակայություն և ջանասիրություն։ Իսկ գործիքներին տիրապետել հաստատ կստացվի։

Graphic Designer-ների միջին աշխատավարձը Հայաստանում – 300.000 դրամ
Graphic Designer-ների միջին աշխատավարձը արտասահմանում – $45,894 տարեկան
Graphic Design-ի առաջիկա դասընթացի արժեքը – 98.000 դրամ ողջ դասընթացի համար

Մի քիչ փորձառուների համար…

DevOps ինժեներ. փնտրվում է!

DevOps ինժեներները շատ պահանջված են Հայաստանի աշխատաշուկայում, բայց այս մասնագիտության տեր պրոֆեսիոնալները շատ քիչ են կամ արդեն ունեն կայուն աշխատանք ու փոխելու ցանկություն չկա։ Հիմնականում բարձր վարձատրվող մասնագիտացումներն այնքան տարածված են լինում, որ աշխատանք գտնելը շատ բարդ է դառնում։ Սա այդ դեպքը չէ։ Եթե Դուք վերլուծական մտածելակերպ ունեք, ուշադիր եք, աշխատասեր, ձգտում եք գտնել ու լուծել խնդիրները ու կատարյալ արդյունքի հասնել, ապա կարող եք դառնալ DevOps ինժեներ։ Առաջիկա DevOps դասընթացին մասնակցելու համար պետք է որոշակի գիտելիքներ ունենալ Git / Github / Gitlab / Bitbucket-ից, Linux-ից և Networking-ից։

DevOps ինժեներների միջին աշխատավարձը Հայաստանում – 700.000 դրամ
DevOps ինժեներների միջին աշխատավարձը արտասահմանում – $155,000 տարեկան
DevOps-ի առաջիկա դասընթացի արժեքը – 80.000 դրամ ամսական

Product Design-ը UI/UX դիզայներների համար

UI/UX դիզայներներն էլ են բազմաթիվ, բայց կրկին որակյալ աշխատանք կատարող մասնագետների թիվը քիչ է։ Եթե Դուք արդեն որոշակի փորձ ունեք UI/UX դիզայն-ի մեջ, ուրեմն գիտեք որքան կարևոր է հասկանալ product-ը ու անել այնպիսի դիզայն, որը կխթանի դրա զարգացմանը։ Լավ product designer-ները աշխատասեր են, երբեք չեն դադարում սովորելուց, աշխատում են թե օգտատերերի, թե թիմերի հետ ու միշտ կարող են բարձր վարձատրվող աշխատանք գտնել։

DevOps ինժեներների միջին աշխատավարձը Հայաստանում – 700.000 դրամ
DevOps ինժեներների միջին աշխատավարձը արտասահմանում – $89,224 տարեկան
DevOps-ի առաջիկա դասընթացի արժեքը – 80.000 դրամ ամսական

Դե ինչ, այս տարին զուր չանցկացնեք! Չմոռանաք կարդալ՝

Ի՞ՆՉ Է ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ։ ԱՄԵՆ ԻՆՉ PROJECT MANAGEMENT-Ի ՄԱՍԻՆ

Comments(0)

Leave a Comment