Ֆորմալ կրթության արդիականությունը 18.05.20 – 24.05.20

Գիտաֆանտաստիկ գրականության և ֆիլմերի մեջ առավել տարածված թեմաներից մեկը համակարգիչների և ռոբոտների կողմից աշխարհի կառավարմանը տիրանալն է։ Եվ եթե հիմա պապիկիս հարցնենք, միանշանակ կասի, որ դա բացարձակ ֆանտաստիկայի ժանրից չէ, և այդ ժամանակներն արդեն եկել են։ Իսկ մեզ ՝ բջջային հեռախոսների, ինտերնետի ու սոց. ցանցերի սերնդին այսպիսի «հեքիաթներով» չես վախեցնի։ Մենք ծնվել ու մեծացել ենք մի իրականության մեջ, որտեղ նորարարությունների քանակը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

Տեխնոլոգիաները զարգանում են, դրանց զուգահեռ փոխվում է կյանքի տեմպը։ Արդեն անհնար է կյանքը պատկերացնել առանց ինքնաթիռների, հեռուստացույցի և համակարգիչների, սակայն պետք չէ մոռանալ, որ այս ամենը մարդկությանը հասանելի է դարձել ընդամենը անցած դարում։ Իսկ արդեն 21-րդ դարում տեխնոլոգիական առաջընթացը հասավ այնպիսի տեմպերի, որ արդեն չենք էլ հասցնում հետևել ու տեղեկանալ բոլոր նորարություններին։

Տեխնոլոգիական այս հայտնագործությունները ոչ միայն իրենց արտացոլումն ու կիրառումն են գտել առօրյա կյանքում, այլ նաև զգալիորեն տրանսֆորմացրել են բիզնեսի աշխարհը։ Սկզբնական շրջանում թվայնացումից փորձել են խուսափել գրեթե բոլոր ոլորտները, սակայն ժամանակի ընթացքում հասկանալով թվայնացման և արդի տեխնոլոգիաների առավելություններն ու ընձեռած հնարավորությունները, սկսել են ակտիվորեն իրենց գործընթացներում ինտեգրել տարբեր նորարարություններ։ Մարդկանց համար միշտ էլ դժվար է եղել ընդունել և հարմարվել տեխնոլոգիական հայտնագործություններին ինչպես յուրաքանչյուր փոփոխության, ինչը մանրամասնորեն նկարագրվում և  բացատրվում է հոլովակում։

Ինչպես նշվեց հոլովակում, մարդիկ հակված են մտածել, որ իրենց կյանքի բոլոր լուրջ փոփոխություններն ու զարգացումներն արդեն պատահել են, և ոչինչ էլ լրջորեն չի փոխվելու։ Այս մոլորության պատճառով է նաև, որ շատ բիզնեսներ ի վիճակի չեն լինում կանխատեսել սպասվող փոփոխությունները և չեն կարողանում արձագանքել արագ փոխվող իրավիճակներին։ Անգամ եթե բիզնեսը փորձում է քայլել ժամանակին համընթաց և աստիճանաբար թվայնացնել իր գործընթացները, համավարակը ցույց տվեց, որ անգամ այս տեմպերը բավարար չեն։

Միանշանակ նման արագընթաց փոփոխություններն իրենց արտացոլումն են գտել աշխատաշուկայում։ Գործատուներն արդեն ամեն կերպ փորձում են հարմարեցնել իրենց գործընթացները, ինտեգրել թվային տեխնոլոգիաների բոլոր նորամուծությունները։ Եվ սա պատահական չէ։ Իրականում այդ բոլոր տեխնոլոգիաներն ունեն մի նպատակ՝ հեշտացնել մարդկանց (աշխատակիցների) առօրյան։

Բացի այդ, պետք է շատ լավ գիտակցել, որ ժամանակի ընթացքում որոշ մասնագիտություններ անհետանալու են և փոխարինվելու տեխնոլոգիական լուծումներով։ Միևնույն ժամանակ առաջանալու են նոր մասնագիտություններ, որոնց մեծ մասը կապված են լինելու նոր տեխնոլոգիաների և հեռավար աշխատանքի հետ։ Անկախ փոփոխություններից, արդի և պահանջված մասնագետ մնալու համար առանձնացրել եմ այս 10 մասնագիտություննեը, որոնք արժի ուսումնասիրել։

10 աշխատանք որ կարելի է անել տնից
10 աշխատանք որ կարելի է անել տնից
Աշխատաշուկան արագորեն տրասֆորմացվում է, և սա անխուսափելի է։ Իրականում, խուսափելու կարիք էլ չկա։ Բոլորն արդեն սկսել են հասկանալ, որ ֆրիլանս կամ հեռավար աշխատելը ֆինանսապես առավել ձեռնտու է. գործատուի համար կրճատվում են տարածքի վարձակալման, կոմունալ ծախսերը, աշխատակիցները խնայում են տրասպորտի համար ծախսվող թե գումարը, թե ժամանակը։ Այս ֆրիլանս մասնագիտությունները յուրաքանչյուր իրավիճակում հարմար լինելուց բացի նաև շատ եկամտաբեր են և պահանջված։

Այս շրջանում բոլորիս համար ամենադժվարն առցանց դասերին ընտելանալն էր։ Բայց շատ կարճ ժամանակահատվածում կրթական ոլորտը ինքնակազմակերպվեց, դպրոցներն ու բուհերը դիմեցին առցանց հավելվածների օգնությանը, այս տարի անգամ դիպլոմներն են առցանց հանձնվելու։ Սա ապացուցում է այն փաստը, որ փոփոխություններն անխուսափելի են բոլոր ոլորտներում։ Բացի ադմինիստատիվ և տեխնիկական ինտեգրումից կրթական ոլորտը ժամանակի ընթացքում նաև կտրանսֆորմացվի՝ աշխատաշուկայի պահանջներն բավարարելու համար։ Իսկ մինչ այդ առաջարկում եմ ուսումնասիրել և անպայման մասնակցել այն ուսումնական կենտրոնների դասընթացներին, որոնք արդեն իսկ արագ արձագանքել են թվայնացման այս պահանջներին։ Այս շաբաթ կրթական կենտրոններն առաջարկում են գրեթե բոլոր ամենաարդի մասնագիտությունների և ոլորտների վերաբերյալ վեբինարներ, դասընթացներ և քննարկումներ։

Introduction to Digital Marketing
Introduction to Digital Marketing
Դասընթացը մասնակիցներին կսովորեցնի, թե ինչպես արդյունավետորեն խթանել  բիզնեսը առցանց և մշակել թվային մարքեթինգային ռազմավարություն, որը ներգրավում է հավանական հաճախորդներին և բարձրացնում եկամտաբերությունը։
HR Management | online
HR Management | online
Դասընթացում ներառված գործնական առաջադրանքների շնորհիվ կստանաք ոչ միայն ամուր գիտելիքների բազա ՄՌԿ բոլոր կողմերի վերաբերյալ, այլ որ ավելի կարևոր է՝ կկարողանաք ձեր գիտելիքները կիրառել աշխատանքային ամենատարբեր իրավիճակներում:
Online content & Digital Experience | Անվճար առցանց դասընթաց
Online content & Digital Experience | Անվճար առցանց դասընթաց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ ԵՄ ֆինանսավորմամբ, շարունակելով «Բիզնեսի զարգացումը թվայնացման միջոցով» անվճար առցանց դասընթացների շարքը, կազմակերպում է ևս մեկ դասընթաց՝ Առցանց բովանդակություն և թվային փորձառություն թեմայով։
PMI-ACP Exam Prep Course
PMI-ACP Exam Prep Course
Դասընթացը ներառում է մոտ 500 քննության հարցեր, մանրամասն բացատրություններ, ինչպես նաև քննությունների ռազմավարություն և կարևոր խորհուրդներ:
Project Management Professional (PMP)® Certification Exam Prep Course
Project Management Professional (PMP)® Certification Exam Prep Course
Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան հանձնել PMP® կամ CAPM® քննություն։
Ինչպես գրել հաղթող դրամաշնորհային ծրագիր ՍՁ և ՀԿ
Ինչպես գրել հաղթող դրամաշնորհային ծրագիր ՍՁ և ՀԿ
3 գործիք + 2 մեթոդ = Հաղթող դրամաշնորհ՝ Սոցիալական ձեռնարկատիրությունների, Հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի և անհատների համար։
Մասնագիտությունը= թրենդ
Մասնագիտությունը= թրենդ
Կրթությունն էլ իր հերթին ունի թրենդային մասնագիտություններ և ժամանակ առ ժամանակ ինչ-որ մասնագիտություններ շատ ավելի տարածված են, քան՝ մյուսները։
PM VS PM կամ ի՞նչ է իրականում Պրոդուկտի կառավարումը
PM VS PM կամ ի՞նչ է իրականում Պրոդուկտի կառավարումը
Ապրանքի և նախագծի կառավարման տերմինները, սխալմամբ, բայց հաճախ օգտագործվում են փոխեփոխ։

Այս շաբաթ այսքանն էի առանձնացրել, բայց սա դեռ ամենը չէ: Ամբողջ շաբաթ up-to-date դասընթացներ, իվենթներ ու քննարկումներ են սպասվում մեր բոլոր հարթակներում:

Comments(0)

Leave a Comment