Ի՞նչ անել բիզնես սկսելուց առաջ

Բիզնես պլանից ավելի կարևոր կետեր կան…

Եթե փորձեք Գուգլում փնտրել «Ի՞նչ է պետք անել բիզնես սկսելուց առաջ»՝ արդյունքները կլինեն շատ միանման, լավագույն դեպքում կստանաք քայլերի մի ցանկ, որն արդի բիզնես մոդելների հետ ոչ մի առնչություն չունի։ Այդ ցանկը մեծ մասամբ ունի այս տեսքը.

  • Գրել բիզնես պլան,
  • Մշակել բիզնես մոդել,
  • Հաշվարկել կանխատեսվող ծախսերն ու եկամուտները,
  • Գրանցել բիզնեսը պետական գրանցման կառույցներում և այլն։

Իհարկե այս բոլոր կետերը ճշմարիտ են դասական բիզնեսների համար, սակայն ներկայիս «start-up»-երի բիզնես մշակույթը այլ կանոններ է թելադրում։ Հաջողակ գործարար լինելու համար միայն ֆինանսական հոսքերը լավ հաշվարկելն ու պլանավորելը բավարար չէ։ Կան որոշակի հմտություններ, որոնց տիրապետելը չափազանց կարևոր է ցանկացած սկսնակ բիզնեսմենի համար։ Այս թեմայով էլ որոնումները միշտ չէ, որ օգտակար արդյունքներ են արտացոլում։ Սովորաբար այսպիսի ցանկ ենք հանդիպում.

  • Հետաքրքրասիրություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Շփվելու ունակություն,
  • Ինքնավստահություն և այլն։

Ինչպես տեսնում եք, հմտությունների շարքը շատ հաճախ բաղկացած է լինում տարրական ունակությունների թվարկումից, որոնք առանց բիզնես սկսելու ցանկության էլ շատ կարևոր են մարդու համար։ Բայց կա անհրաժեշտ հմտությունների ու քայլերի ցանկ, որ հավաքվել է տարիների փորձի՝ բազմաթիվ ստացված ու չստացված բիզնես նախագծերի իրականացման արդյունքում։ 

Եվ այսօր կփորձեմ ներկայացնել այդ քայլերը, որ պետք է իրականացնել, ու հմտությունները, որոնց անվերապահորեն պետք է տիրապետել մեր օրերում նոր բիզնես սկելիս։

Մարքեթինգային ուսումնասիրություն

Մերօրյա գերհագեցած շուկայական միջավայրում նոր բիզնես սկսելուց առաջ ամենակարևոր քայլը շուկայի և սպառողի ուսումնասիրությունն է։ Մինչ որևէ քայլ անելը պետք է նախ ուսումնասիրել շուկայի առկա խաղացողներին, նրանց մրցակցային առավելությունները, նրանց գործելաոճը։ Միգուցե առաջին հայացքից շատ բարդ թվացող այս քայլը ներկայումս շատ ավելի հեշտ է իրականացնել, քանի որ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք գտնել համացանցում։ Այս ամենը կարող է օգտակար լինել Ձեր պրոդուկտի մշակման, բիզնեսի աշխատելաոճի և զարգացման ուղիների հստակեցման փուլում։ Հայկական գործարար միջավայրում ճանաչում եմ բազմաթիվ հաջողակ գործարարների, որոնք Ձեզ կվստահեցնեն, որ սա է անհրաժեշտ առաջին քայլը։ Քանի որ հենց շուկայի ուսումնասիրությունից հետո է, որ նրանք հասկացել են արդյոք իրենց գաղափարը իրապես իրականանանլի, թե ոչ, և արդոք անհրաժեշտ է այդ ոլորտում ներդրումներ անել։ Չպետք է նաև մոռանալ սպառողների ուսումնասիրության մասին։ Սպառողների ցանկությունների և պահանջմունքների բացահայտումը կարող է շեշտակի փոփոխել պրոդուկտի կարևորագույն հատկանիշներ։ Այս քայլից հետո էլ շատ հաճախ գործարարը արդեն կարող է պատկերացում կազմել իր պրոդուկտի անհրաժեշտության մասին։

Իսկ միգո՞ւցե Graphic Design

Հիշո՞ւմ եք կոկա կոլայի լոգոն։ Հաստատ հիշում եք։ Եթե ուզում եք հեղինակել ամենահիշվող լոգոները, գովազդային պաստառները կամ գրքերի շապիկները, շարունակեք կարդալ…

«Գրաֆիկ դիզայն» մասնագիտացման լավագույն կողմն այն է, որ աշխատանք կարելի է գտնել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլև մարքեթինգի, նորաձևության, լրատվության, տպագրության և այլն։ Այսինքն եթե պրոֆեսիոնալ գրաֆիկ դիզայներ եք, Ձեզ համար աշխատատեղերի պակաս երբեք չկա։ Գրաֆիկ դիզայներ դառնալու համար պետք է ունենալ վիզուալ նրբաճաշակություն, երևակայություն և ջանասիրություն։ Իսկ գործիքներին տիրապետել հաստատ կստացվի։

Graphic Designer-ների միջին աշխատավարձը Հայաստանում – 300.000 դրամ
Graphic Designer-ների միջին աշխատավարձը արտասահմանում – $45,894 տարեկան
Graphic Design-ի առաջիկա դասընթացի արժեքը – 98.000 դրամ ողջ դասընթացի համար

Մի քիչ փորձառուների համար…

DevOps ինժեներ. փնտրվում է!

DevOps ինժեներները շատ պահանջված են Հայաստանի աշխատաշուկայում, բայց այս մասնագիտության տեր պրոֆեսիոնալները շատ քիչ են կամ արդեն ունեն կայուն աշխատանք ու փոխելու ցանկություն չկա։ Հիմնականում բարձր վարձատրվող մասնագիտացումներն այնքան տարածված են լինում, որ աշխատանք գտնելը շատ բարդ է դառնում։ Սա այդ դեպքը չէ։ Եթե Դուք վերլուծական մտածելակերպ ունեք, ուշադիր եք, աշխատասեր, ձգտում եք գտնել ու լուծել խնդիրները ու կատարյալ արդյունքի հասնել, ապա կարող եք դառնալ DevOps ինժեներ։ Առաջիկա DevOps դասընթացին մասնակցելու համար պետք է որոշակի գիտելիքներ ունենալ Git / Github / Gitlab / Bitbucket-ից, Linux-ից և Networking-ից։

DevOps ինժեներների միջին աշխատավարձը Հայաստանում – 700.000 դրամ
DevOps ինժեներների միջին աշխատավարձը արտասահմանում – $155,000 տարեկան
DevOps-ի առաջիկա դասընթացի արժեքը – 80.000 դրամ ամսական

Product Design-ը UI/UX դիզայներների համար

UI/UX դիզայներներն էլ են բազմաթիվ, բայց կրկին որակյալ աշխատանք կատարող մասնագետների թիվը քիչ է։ Եթե Դուք արդեն որոշակի փորձ ունեք UI/UX դիզայն-ի մեջ, ուրեմն գիտեք որքան կարևոր է հասկանալ product-ը ու անել այնպիսի դիզայն, որը կխթանի դրա զարգացմանը։ Լավ product designer-ները աշխատասեր են, երբեք չեն դադարում սովորելուց, աշխատում են թե օգտատերերի, թե թիմերի հետ ու միշտ կարող են բարձր վարձատրվող աշխատանք գտնել։

DevOps ինժեներների միջին աշխատավարձը Հայաստանում – 700.000 դրամ
DevOps ինժեներների միջին աշխատավարձը արտասահմանում – $89,224 տարեկան
DevOps-ի առաջիկա դասընթացի արժեքը – 80.000 դրամ ամսական

Դե ինչ, այս տարին զուր չանցկացնեք! Չմոռանաք կարդալ՝

Ի՞ՆՉ Է ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ։ ԱՄԵՆ ԻՆՉ PROJECT MANAGEMENT-Ի ՄԱՍԻՆ

Comments(0)

Leave a Comment