Ճանապարհ դեպի Front-end developer․ մաս 2

Նախորդ շաբաթ խոսեցինք Front End Developer դառնալու գաղափարի, դրա արդիականության ու խնդիրների մասին։ Խոսեցինք ու նաև սկսեցինք այդ երկար ճանապարհի առաջին հատվածի ուսումնասիրությունը։ Իսկ հիմա կարելի է անդրադառնալ երկրորդ քայլին։
Նրանց, ովքեր դեռ չեն հասցրել ծանոթանալ առաջին մասին, խորհուրդ կտամ անպայման հայացք նետել ու ընթերցել այն։

Այսպիսով, դու արդեն կայքերի կոնտենտ ես հավաքում HTML-ով, հետո դրան ցանկալի դիզայն ես տալիս CSS-ի միջոցով։ Արդյունքում ստանում ես կայքերի փոքր հատված կամ landing page: Բայց սա մի բան է, իսկ լիարժեք ֆունկցիոնալ կայք ստանալը ու այն քմահաճ օգտագործողի դատին հանձնելը՝ մեկ այլ։ Ու հենց այս դեպքում էլ պետք կգա JavaScript-ը։ Սա կլինի քո առաջին լեզուն ու կբացի դռները դեպի ծրագրավորման իրական աշխարհ:

Բայց մինչև մի բան սովորելը շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է դա քեզ տալու ու ինչ ակնկալիքներ ունենալ դրանից հետո։ Եթե պատկերավոր ասենք, ապա JavaScript-ը կայքին կյանք է տալիս։ Դա տեղի է ունենում ֆունկցիոնալության ու ինտերակտիվության շնորհիվ։ Մենյուներ, տարատեսակ պատուհաններ, կոնտակտային ֆորմաներ, ինտերակտիվ քարտեզներ և այլն։ Այս ամենը JavaScript-ի ձեռքերում է, ու հենց այս ամենն է կայքին կապում օգտագործողի հետ։

JavaScript-ը ունիվերսալ լեզու է դարձել․ այն կիրառվում է բոլոր ուղղություններով։ Իհարկե ամենատարածվածը հենց front end-ում դրա կիրառությունն է, բայց Node.js-ի ի հայտ գալուց հետո JS-ը օգտագործվում է նաև սերվերների համար (back end): Ի դեպ հարմար առիթ է հիշել front end-ի ու back end-ի տարբերության մասին. Front end-ում կիրառվելիս JS-ը վերծանվում և աշխատում է օգտագործողի դիտարկչի (browser) վրա։ Մինչդեռ back end-ի դեպքում JS-ը աշխատում է հեռահար համակարգչի վրա։ Այս մասին ավելի մանրամասն կարելի է խոսել, բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է։

JavaScript-ը յուրացնելու բազմաթիվ տարբերակներ կան։ Գրքեր, յութուբյան հոլովակներ, օնլայն դասընթացներ, ուսուցանող տարբեր կայքեր․․․ Իսկ մինչ այդ կառաջարկեմ կազմել լեզուն սովորելու սեփական ճանապարհը, որը կազատի ավելորդ ինֆորմացիա ուսումնասիրելուց ու ժամանակի կորստից։ Որպես օրինակ, կարելի է դիտել հետևյալ հոլովակը։

Հիմա սովորելու աղբյուրների մասին․․․
Գրքասերներին անպայման խորհուրդ կտամ օգտվել Դևիդ Ֆլենեգանի “JavaScript. Подробное руководство” գրքից։ Այստեղ կարելի է մանրամասն կարդալ ամեն ինչի մասին։ Ու հենց դա էլ թերևս նրա գլխավոր առավելությունն է։ Սակայն սկսնակները հաճախ դժվարությունների են հանդիպում տվյալ գրքով ուսուցման ժամանակ։ Ու եթե ձեր մոտ էլ է նույն դեպքը, կարելի է օգտվել մյուս տարբերակներից։

Learn.javascript.ru-ն էլ մի կայքում հավաքել է JS սովորելու համար անհրաժեշտ ամբողջ կոնտենտը։ Թեմաները առանձնացված են, բացատրված օրինակներով։
Իսկ անգլերեն լեզուն նախընտրողների համար խորհուրդ կտամ Codecademy-ի, w3schools-ի (ընդ որում, շուտով սպասվում է կայքի հայերեն տարբերակը), theodinproject-ի դասընթացները։

JQuery-ն JavaScript-ի գրադարաններից է, որը հիմնականում կենտրոնացած է JS-ի փոխազդեցությունը HTML/CSS-ի հետ հեշտացնելու վրա։ Ամեն անգամ նույն կոդը 0-ից գրելու փոխարեն front end developer-ը վերցնում է արդեն պատրաստի մասերը, դրանք ձևափոխում անհրաժեշտության դեպքում ու օգտագործում։

JS Framework-երը (Angular, Node, React) կոդին տալիս են պատրաստի կառուցվածք: Կան տարբեր տիպի ու նպատակների ծառայող framework-եր, ու դրանց կիրառությունը կախված է կատարվող աշխատանքից ու սպասվող արդյունքից։ Ամեն դեպքում, ցանկացած framework կարագացնի կոդ գրելու պրոցեսը, հատկապես եթե դրանք օգտագործես JQuery-ի հետ։

Հոդվածի մինչ այս հատվածը ծածկում է մի քանի ամիսների քրտնաջան աշխատանք ու ուսուցման երկար պրոցես։ Բայց այ այս կետում արդեն գիտելինքերդ բավական հիմնային կլինեն։
Իսկ մյուս հոդվածում մենք արդեն կխոսենք այն ամենի մասին, ինչը պետք կլինի ավելացնել եղած մեծ պաշարին ու պատրաստ լինել front end developer-ի կոչմանը։

Առաջարկում եմ միանալ նաև մեր ֆեյբուքյան խմբին ՏՏ-ով հետաքրքրվածների համար`

Programming Learners Club

ինչպես նաև արվեստի, լեզուների ու բիզնեսի ուղղվածությամբ :)))

Tutor German Club
Business Learners Club
English Learners Club
Arts & Crafts Learners Club

Comments(0)

Leave a Comment